Խոյ: Այսօր այնպիսի նորություն կիմանաք, որ կցանկանաք այն բոլոր հարազատների ու ընկերների հետ կիսել։ Հավաքեք բոլորին ու պատմեք այն, ինչ իմացել եք։ Դա կօգնի ձեզ ճիշտ որոշում կայացնել ու հասկանալ, թե ինչ է ձեզ հարկավոր։
Ցուլ: Այսօր ոչ միայն խորը կմտածեք, այլև խորը զգացմունքներ կունենաք։ Այսօր կարող եք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, սակայն դրա համար պետք է շատ ջանք թափել։ Փորձեք ավելի լավ հասկանալ այն միջավայրը, որում ապրում եք։ Այդ դեպքում կկարողանաք ավելի մեծ հաջողություններ գրանցել։
Երկվորյակ: Այսօր հստակ նպատակ կունենաք ու կգնաք դեպի դրա իրականացումը։ Ընթացքում նկատեք բոլոր մանրուքներն ու փորձեք մտապահել դրանք։ Հաջողության հասնելու համար լավագույն տարբերակն ուշադիր լինելն է, այնպես որ այսօր ուշադրություն դարձրեք ցանկացած իրադարձությանն ու երևույթին։
Խեցգետին: Այսօր շատ ուշադիր ու խորաթափանց կլինեք ու կկարողանաք նկատել այն ամենը, ինչ ձեր շուրջն է կատարվում։ Սովորաբար, դուք ռեալիստ եք, սակայն այսօր երազանքների գիրկը կընկնեք։ Այսօր կկարողանաք բացահայտել այն ամենն, ինչ նախկինում գաղտնի էր ձեզ համար։
Առյուծ: Այսօր այնպիսի զգացողություն կունենաք, որ շուտով ինչ-որ փոփոխություններ են լինելու։ Հնարավոր է, որ նոր մարդու հետ ծանոթանաք կամ նոր հարաբերություններ սկսեք, ուսման կամ աշխատանքի մեջ խնդիրներ ունենաք և այլն։ Ամեն դեպքում վստահեք ձեր ներքին ձայնին ու զգացողություններին։
Կույս: Այսօր պետք է ժամանակ գտնեք ու մտածեք կյանքի իմաստի մասին։ Առաջին հայացքից սա անելը բավականին դժվար է, և իրականում հենց այդպես է, սակայն դա անհրաժեշտ է ձեզ։ Հնարավոր է, որ վերջին շրջանում զգացել եք, որ ձեր կյանքում ինչ-որ բան այն չէ։ Դա պարզելու համար պետք է հասկանաք, թե ձեր կյանքում ինչը ձեզ դուր չի գալիս։
Կշեռք: Այսօր կհայտնվեք կոնֆլիկտի մեջ։ Կվիճեն ձեզ համար կարևոր երկու անձնավորություն ու ձեզնից կարծիք կհարցնեն։ Դուք չեք կարող ինչ-որ մեկի կողմն անցնել, քանի որ նրանք երկուսն էլ հավասարապես կարևոր են ձեզ համար, այնպես որ խուսափեք իրավիճակը մեկնաբանելուց։ Պարզապես հետևեք ու մի խառնվեք։
Կարիճ: Այսօր ստիպված կլինեք ձեր առօրյա գործերի հետ միաժամանակ որոշ հարցերի պատասխաններ փնտրել։ Օրվա երկրորդ կեսին կկարողանաք հանգստանալ։ Կարող եք ինքներդ ձեզ համար ինչ-որ հաճելի բան անել, օրինակ՝ գնալ շոփինգի։ Դրանից հետո օրվա առաջին կեսին առաջացած խնդիրներն այդքան կարևոր չեն թվա։
Աղեղնավոր: Այսօր բարդ օր է ձեզ համար։ Ձեր ծրագրերը չեք կարողանա իրականացնել, այնպիսի տպավորություն կլինի, որ բոլորը ձեր դեմ են։ Այսօր կարևոր որոշումներ մի կայացրեք ու փորձեք հանգիստ օր ունենալ։
Այծեղջյուր: Վերջին շրջանում ինչ-որ բանի եք ձգտում և այսօր կկարողանաք տեսնել դրա արդյունքները։ Իհարկե, հնարավոր չէ երաշխավորել, որ ամեն ինչ այնպես կստացվի, ինչպես դուք եք ցանկանում, սակայն վատ արդյունքի դեպքում դուք կկարողանաք ամեն բան ուղղել։ Պարզապես սպասեք ու կհասկանաք, թե ինչ է պետք անել։
Ջրհոս: Այսօր փորձեք հանդիպել ձեր հին ծանոթներին, քանի որ նրանք կարող են օգնել ձեզ։ Փորձեք գտնել նրան ու հիշեցնել ձեր մասին։ Դա կոգնի ձեզ ավելի ինքնավստահ դառնալ, ինչպես նաև լավ ժամանակ անցկացնել։ Դուք կհասկանաք, թե որքան եք փոխվել ու դա կօգնի ձեզ։
Ձկներ։ Այսօր մի փորձեք ինչ-որ բան կառավարել։ Օրվա ընթացքում ազատ ժամանակ կունենաք ու կկարողանաք հանգստանալ։ Օգտագործեք այդ հնարավորությունը, քանի որ հնարավոր է, որ մոտ ապագայում նման հնարավորություն այլևս չունենաք։