Խնամված ու գեղեցիկ տեսք ունենալու համար պարտադիր չէ մեծ գումարներ վատնել։ Բավական է միայն հետևել մի քանի կանոնի, որոնք կօգնեն ձեզ կատարյալ արտաքին ունենալ։

Interesnoznat-ը գրում է, որ այս կանոնները պետք է իմանան բոլոր աղջիկները։ Դրանց շնորհիվ կարող եք խնամել ձեր մաշկն ու հոգ տանել ձեր տեսքի մասին։

1.      Օրը կոնտրաստային լոգանքով սկսեք ու ավարտեք։ Մի լսեք այն մարդկանց, ովքեր ասում են, որ վարսերը հաճախ լվանալը վնասակար է։ Դրանք պետք է լվանալ այն դեպքում, երբ յուղոտվել են։

 

 

2.      Ամեն առավոտ 10 րոպե մարզանք արեք։

 

 

3.      Առավոտյան ու երեկոյան խնամեք մաշկը։ Կրկնեք այս երեք գործողությունը՝ մաքրում, սնուցում, խոնավեցում։

 

 

4.      Խնամված կինը դանդաղ ու հանգիստ է քայլում։ Ձեր օրն այնպես դասավորեք, որ շտապելու կարիք չունենաք։

 

 

 

 


5.      Առավոտյան արթնանալուց հետո լիմոնի հյութի կաթիլներով մեկ բաժակ տաք ջուր ըմպեք։ Սա օգնում է ավելի արագ նիհարել կամ պարզապես ավելորդ քաշ չհավաքել։

 

 

6.      Սնունդ ընդունելիս՝ ուղիղ մեջքով նստեք, հեռուստացույց մի նայեք ու կողմնակի ոչնչով մի զբաղվեք։

 

 

7.      Ձեզ համապատասխան օծանելիք ընտրեք։

 

 

 


8.      Խնամեք ու մաքրեք եղունգները։ Ձեռքերը ցույց են տալիս կնոջ խնամվածությունն ու գեղեցկությունը։

 

 

9.      Հոնքերը կնոջ դեմքի ամենաերևացող հատվածն են, այնպես որ խնամեք դրանք։

 

 

10.  Խնամված կինը երբեք դիմահարդարումը չի չարաշահում։ Մի շփոթեք ցերեկային ու երեկոյան դիմահարդարումը։ Ցերեկը ընդգծեք միայն աչքերն ու շուրթերը։

 

loading...