Խոյ:       Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր երջանկության համար, այնպես որ մի մեղադրեք ձեզ, եթե այսօր ձեր ծանոթներից մեկը տխուր է, իսկ դուք բարձր տրամադրություն ունեք։ Մի փորձեք օգնել նրան, ով չունի ձեր օգնության կարիքը։ Վայելեք այս օրը։

   

Ցուլ:         Այսօր փորձեք պատմել շրջապատի մարդկանց, թե ինչ մտքեր ունեք։ Կարևոր չէ, թե ձեր մտքերն ինչ ոլորտի են վերաբերվում, կարևոր է միայն, որ մարդիկ իմանան ձեր կարծիքը։ Բացի այդ, դուք պետք է մտածեք այն մասին, թե ինչով եք պատրաստվում զբաղվել ապագայում։

 

Երկվորյակ:      Վերջին շրջանում վստահ եք, որ ինչ-որ որոշիչ քայլ պետք է անեք, որը ձեր ու ձեր մտերիմների հարաբերությունների մեջ պարզություն կբերի, սակայն այսօր կսկսեք կասկածել։ Այսօր պետք է լսեք ձեր ներքին ձայնին ու անեք այնպես, ինչպես նա է խորհուրդ տալիս։

 

Խեցգետին:       Վերջերս օգնության եք սպասում։ Դուք սպասում եք մեկին, ով կկարողանա ձեզ ճիշտ խորհուրդ տալ և ուղղորդել։ Այսօր կստանաք նրա պատասխանը, սակայն դա կարող է այն չլինել, ինչ սպասում էիք։ Ամեն դեպքում պետք չէ մերժել օգնությունը, քանի որ այն ևս կարող է պետքական լինել։

 

Առյուծ:     Այսօր պետք է դադարեք քննադատել այն մարդկանց, ովքեր ձեզնից տարբեր են։ Նրանց աշխատելու ձևը ձերինից շատ է տարբերվում, սակայն դա չի նշանակում, որ միայն դուք եք իրավացի։ Առաջին հերթին ինքներդ ձեզ հետ անկեղծ եղեք՝դուք կարող եք շատ բան սովորել նրանցից։

 

 

Կույս:    Այսօր պարզապես չեք կարողանա շնչել առանց այն մարդու, ով ձեր մեջ կիրք է արթնացնում։ Օրը լցված կլինի սիրով ու զգացմունքայնությամբ։ Հնարավոր է, որ վիճեք այն մարդկանց հետ, ովքեր շփվում են ձեր ընտրյալի հետ։ Փորձեք կառավարել զգացմունքներն ու չափը չանցնել։   


Կշեռք:     Այսօր ընտանիքի անդամներն ու ընկերներն ավելի մեծ դեր կունենան ձեր կյանքում։ Հնարավոր է, որ ձեր ուշադրությունը նրանց ավելի պետք լինի, քանի նրանցը ձեզ։ Փորձեք օգնել այն բոլոր մարդկանց, ում կարող եք։

 

Կարիճ:        Այսօր կկարողանաք կառավարել մարդկանց։ Այն, ինչ կասեք, կդիտվի որպես գործողությունների հրահանգ։ Ստիպված չեք լինի երկու անգամ կրկնել, մարդիկ կենթարկվեն ձեզ։ Ձեզ լավ ճանաչով մարդիկ կես խոսքից կհասկանան ձեզ ու ձեր շփումն ավելի հեշտ կդառնա։ Սակայն դա չի նշանակում, որ դուք միայն կառավարելու եք։ Դուք նույնպես պետք է շատ աշխատեք։

 

Աղեղնավոր:      Այսօր ինչ-որ իր կցանկանաք, որը դեռ հասանելի չէ։ Դուք կարող եք այն գնել ավելի թանկ գնով կամ կարող եք սպասել, որպեսզի այն ավելի հասանելի դառնա։ Ինքներդ պետք է որոշում կայացնեք։ Իրականում դուք արդեն որոշել եք, պարզապես պետք է բարձրաձայնեք ձեր որոշումը։

 

Այծեղջյուր:  Սա լավ օր է, որպեսզի մտածեք ձեր ապագայի մասին։ Փորձեք հասկանալ, թե ինչ կարող եք անել, որպեսզի ձեր ապագան այնպիսին լինի, ինչպես դուք եք պատկերացնում։ Ընտրեք ձեր ճանապարհն ու հետևեք դրան։ Իհարկե, կարող եք հետևել այլ մարդկանց օրինակին, սակայն այդ դեպքում գրանցած հաջողություններն այլևս ձերը չեն լինի։    

 

Ջրհոս:            Ձեր ընկերները գիտեն, որ դուք ուղիղ մարդ եք ու երբեք չեք չափազանցնում։ Հենց այդ անկեղծության համար էլ նրանք սիրում են ձեզ։ Սակայն այսօր կարող եք իրական բանսարկուի ու խորամանկություններ անել։ Ձեր խորամանկություններն ոչ ոքի չեն վնասի, սակայն դուք միևնույնն է անկեղծ չեք լինի մարդկանց հետ։

 

Ձկներ։    Այսօր կցանկանաք հանգստանալ, սակայն չի ստացվի։ Ինչ-որ մեկը կսկսի թերանալ իր գործում և միայն դուք կկարողանաք նրանց աշխատանքի վերադարձնել։ Այժմ դուք չեք կարող հանգստանալ ու պետք է միշտ իրադարձությունների կենտրոնում լինեք։ Համակերպվեք դրա հետ։

loading...