Խոյ: Այսօր բավականին հաջողակ օր կունենք։ Կկարողանաք իրականացնել բոլոր ծրագրերը և ոչ ոք չի կարողանաք խանգարել ձեզ։ Այսօր հստակ նպատակներ որոշեք ու արեք այն, ինչ հնարավոր է, որպեսզի հասնեք դրանց։
Ցուլ: Այսօր հեղինակություն ունեցող մարդկանց հետ կծանոթանաք, որոնք հնարավոր է, որ կոնֆլիկտ ունենան։ Մի փորձեք խառնվել, քանի որ կարող եք ամեն բան փչացնել։ Պարզապես հետևեք իրավիճակին։ Գտեք այնպիսի մարդկանց, որոնք հասկանում են ձեզ ու օրը նրանց հետ անցկացրեք։
Երկվորյակ: Այսօր այնպիսի խնդիր կունենք, որը կգրավի ձեր ամբողջ ուշադրությունը։ Եթե ամեն բան ժամանակին չանեք, ապա իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Մի հետաձգեք այն, ինչ պետք է այսօր անեք։
Խեցգետին: Այսօր պետք է վերանայեք ձեր ծախսերը։ Վերջին շրջանում չափազանց շատ եք ծախսում, այդ պատճառով էլ այսօր կարող եք խնդիրներ ունենալ։ Ավելի խնայող եղեք ու անիմաստ ծախսեր մի արեք։
Առյուծ: Այսօր այն մարդիկ, որոնք ձեզ դուր չեն գալիս, չեն նյարդայնացնի ձեզ։ Այսօր շատ ավելի կարևոր գործեր կունենք։ Հնարավոր է, որ ընդլայնեք ձեր ընկերների շրջանակն ու նոր և օգտակար ծանոթություններ հաստատեք։ Այս ծանոթությունների շնորհիվ, հնարավոր է, որ այսօր փոխեք ձեր աշխարհայացքը։
Կույս: Այսօր հիանալի գաղափարներ կունենաք, որոնց իրականացման դեպքում ձեր կյանքում մեծ փոփոխություններ կլինեն։ Այսօր լավ օր է կյանքը կարգի բերելու համար։ Ինչ-որ նոր զբաղմունք գտեք։
Կշեռք: Այս առավոտը խոստանում է շատ հագեցած լինել և դուք նույնիսկ չեք ցանկանա մտածել վաղվա օրվա մասին։ Ձեր էներգիան կարող է սպառվել, այնպես որ խնայեք այն։ Այսօր հետաքրքիր բացահայտումներով օր կունենք։
Կարիճ: Այսօր իր մասին կհիշեցնի ձեր հին ծանոթներից մեկը, ում հետ վաղուց չեք շփվել։ Հնարավոր է, որ նա շատ հեռու է ապրում, սակայն կցանկանա վերսկսել ձեզ հետ հարաբերությունները։ Նրան հնարավորություն տվեք, քանի որ թարմացված հարաբերությունները կարող են ավելի ամուր ու ջերմ լինել։
Աղեղնավոր: Այսօր շատերը կփորձեն ազդել ձեր ինքնավստահության վրա, սակայն դուք պետք է թույլ չտաք նրանց։ Մի կասկածեք սեփական ուժերին ու վստահ եղեք, որ ամեն բան կարող եք։
Այծեղջյուր: Այսօր պետք է ուշադրություն դարձնեք այն հարցերին, որոնք շատ են հետաքրքրում ձեզ։ Սակայն պետք չէ շտապել, քանի որ ձեր հետաքրքրասիրությունը կարող է ձեզ վատ դրության մեջ գցել։ Ավելի շատ ժամանակ տրամադրեք այն ամենին, ինչ ձեզ հետաքրքրում է, սակայն սահմանները մի անցեք ու մի խառնվեք մարդկանց անձնական կյանքին։
Ջրհոս: Այսօր ձեզ կարող է թվալ, որ շեղվել եք ճիշտ ճանապարհից։ Վստահեք ձեր ներքին ձայնին, քանի որ այն կարող է պատասխանել ձեր բոլոր հարցերին։ Այսօր մի քանի դաս կքաղեք, որոնք կարող են բավականին ցավալի լինել։ Այն ինչ կընտրեք, կախված է նրանից, թե որքան ինքնավստահ եք։ Եթե պատրաստ եք ընդունել մարտահրավերը, ապա ընտրեք այն ճանապարհը, որը ձեզ վախեցնում է, իսկ, եթե ոչ, ապա մնացեք այնտեղ, որտեղ ձեր ապահով եք զգում։
Ձկներ։ Տարիների ընթացքում հիանալի կարողություն եք ձեռք բերել՝ դուք կարողանում եք բոլոր խնդիրներն ի օգուտ ձեզ լուծել։ Այսօր այդ կարողության շնորհիվ ձեզ կնկատեն այն մարդիկ, որոնց վրա միշտ ցանկացել եք լավ տպավորություն թողնել։ Այնպիսի տեսք ընդունեք, ասես չգիտեք, որ ձեզ հետևում են, և շարունակեք անել այն, ինչ ամենից լավն է ձեզ մոտ ստացվում։