Խոյ: Այսօր ինչ-որ նախագիծ գլխավորելու հնարավորություն կունենաք։ Փորձեք բոլորին բացատրել, որ դուք ավելի լավ գիտեք, թե ինչ է պետք անել տվյալ իրավիճակում։ Այսօր համեստություն անելու օր չէ։ Ցույց տվեք, թե ինչի եք ընդունակ։
Ցուլ: Այսօր պետք է պատրաստ լինեք լուրջ խոսակցության։ Ձեր ծանոթներից կամ մտերիմներից մեկն իր դժգոհությունը կհայտնի։ Դուք պետք է հնարավորինս պարզ պատասխան տաք ու փորձեք վեճի չբռնվել։ Այսօր լարված օր կլինի։
Երկվորյակ: Այսօր հաջողակ օր կլինի։ Ամեն ինչ հեշտությամբ կտրվի, բոլոր նախագծերը հաջողված կլինեն, իսկ մարդիկ ամեն կերպ կփորձեն օգնել ձեզ։ Սակայն խոշոր նպատակի հասնելու համար պետք է ինքներդ ջանք թափեք ու աշխատեք։
Խեցգետին: Այսօր շատերը կփորձեն օգնել ձեզ իրականացնել ձեր նպատակները։ Ձեր գլխում հիանալի միտք կծնվի, որն առաջին հայացքից անիրական կթվա, սակայն լավ մտածելու դեպքում դուք կկարողանաք ելք գտնել ու կյանքի կոչել այն։ Պատմեք ինչ-որ մեկին ձեր մտքերն ու հնարավոր է, որ նա կարողանա օգնել ձեզ։
Առյուծ: Ձեր կյանքում վերջերս ինչ-որ մեկն է հայտնվել, ով ցանկանում է որքան հնարավոր է շատ շփվել ձեզ հետ։ Մի ամաչեք ու խոսեք այդ մարդու հետ։ Պատմեք նրան այն ամենը, ինչ ոչ ոքի չեք ցանկանում պատմել։ Փորձեք ավելի մտերիմ հարաբերություններ ստեղծել, քանի որ ձեզ փոփոխություններ են հարկավոր։
Կույս: Վերջին շրջանում ինչ-որ գործ ունեք, որը ոչ մի կերպ չեք կարողանում ավարտել։ Այսօր ձեր մեջ ուժ կգտնեք ու կկարողանաք վերջացնել դա, սակայն պետք է հաշվի առնեք բոլոր մանրուքները։ Ուշադրություն դարձրեք դետալներին և միայն այդ դեպքում կկարողանաք հաջողության հասնել։
Կշեռք: Որքան էլ որ եսասիրական է հնչում, սակայն այսօր առաջին տեղում պետք է դուք լինեք։ Դուք շատ երկար ժամանակ այլ մարդկանց կարիքներն ավելի բարձր եք դասել, քան ձերը։ Այսօր ամեն ինչ արեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում։ Եթե չեք ցանկանում ինչ-որ մեկին օգնել, ապա մի օգնեք։ Ոչ ոք իրավունք չունի ստիպել ձեզ։
Կարիճ: Այսօր ամեն ինչ հնարավոր է՝ հաշվի առնելով, որ բավականին աշխույժ եք։ Այսօր պետք է ինչ-որ փոփոխություններ անեք ու փորձեք նոր աչքերով նայել ձեր կյանքին։ Նոր մարդկանց հետ ծանոթացեք, փորձեք ինչ-որ բան փոխել ձեր կյանքում։
Աղեղնավոր: Այսօր ձեզ կթվա, որ բոլորը մտադրաբար ձեր ճանապարհին են կանգնում։ Փորձեք չկենտրոնանալ դրա վրա ու ավելի հանգիստ լինել։ Մի կասկածեք մարդկանց ու փորձեք ավելի շատ վստահել նրանց։
Այծեղջյուր: Այսօր փորձեք կառավարել ձեր հետաքրքրասիրությունը։ Այսօր պետք չէ խառնվել մարդկանց անձնական կյանքին, պարզապես կողքից հետևեք իրադարձություններին ու ձեզ համար կարևոր հետևություններ արեք։
Ջրհոս: Այսօր կարող եք անսպասելի նորություններ լսել, որոնք կարող են շոկի ենթարկել ձեզ։ Մի շտապեք հուզվել, քանի որ դուք չեք իմանա ամբողջ ինֆորմացիան, իսկ մի մասը իմանալով՝ չեք կարող ճիշտ պատկերացում կազմել։ Փորձեք հասկանալ, թե ինչ է կատարվում և միայն այդ դեպքում սկսեք անհանգստանալ կամ ինչ-որ քայլեր ձեռնարկել։
Ձկներ։ Այսօր ձեր կյանքում շատ նոր մարդիկ կհայտնվեն և դուք չեք կարողանա կառավարել այդ գործընթացը։ Սա ձեր կյանքի ակտիվ շրջանի սկիզբն է, այնպես որ պատրաստվեք։ Մի փորձեք ինչ-որ նախագծեր կազմել, թողեք, որ ամեն բան իր հունով ընթանա։