Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ` շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը:


Ըստ տարածված մոլորության` ամուսնությունը հանդարտեցնում է "ամենատաքգլուխ” երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին… Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ` իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը: 


Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ:
Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ` որքանով եք համապատասխանում իրար:
Եթե դուք տարակուսանքի մեջ եք այն առիթով, թե արժե ամուսնանալ տվյալ անձնավորության հետ, փորձեք պատասխաններ գտնել հարցերի այն երկար շարանին, որոնք հիմա կներկայացնենք:Գուցե դրանք փոքր-ինչ երկար են, բայց հավատացնում ենք` իրենց նշանակությամբ չափազանց կարևոր են, և լավ է, որ այս ամենը ինքներդ ձեզ համար պարզեք նախքան նրա հետ ընտանիք կազմելը: Եվ այսպես` փորձեք պարզել.

 


Եթե պատասխանները այս հարցերից մի քանիսին Ձեր օգտին չեն, ուրեմն ձեր սիրավեպի մեջ ճեղք կա: Ամուսնության որոշում կայացնելիս` այս իրավիճակում ավելի լավ է խզել կապերը ներկայիս երկրպագուի հետ և փորձել կյանքի մի այլ ուղեկից գտնել: Այն, թե ինչպես է մարդը պահում իրեն կոնֆլիկտային իրավիճակներում այլ մարդկանց հետ, շատ ավելի է բացում նրա բնավորությունը հնարավոր ապագայում Ձեզ հետ շփվելիս, քան պահվածքը բախումների ժամանակ հիմա` սիրահետման ընթացքում: Հարցերն այն մասին, թե ինչպիսին է ձեր ընկերը զայրույթի ժամանակ, չի ջարդում արդյոք իրեր, հարվածում կենդանիների, չի սպառնում, վիրավորում, վախեցնում կամ հարվածում ձեզ, հնարավորություն է տալիս տեսնելու այն վտանգի նշանները, որը ժամանակի հետ կհանգեցնի բռնության Ձեր հանդեպ:
Եթե Ձեզ թեկուզ մեկ անգամ հարվածել են, ստիպել ֆիզիկապես տանջվել կամ ստիպել են զգալ մշտական քննադատության, նվաստացման ու սպառնալիքի առարկա, ապա անմիջապես խզեք կապերը նրա հետ:


Երբեք մի ամուսնացեք այն հույսով, թե ժամանակի հետ նա կփոխվի: Իսկապես, որոշ դեպքերում ամուսնությունից հետո մարդիկ փոխվում են դեպի լավը, բայց ավելի հաճախ կատարվում է հակառակը. թերություններն ու խնդիրները շատ ավելի ակնհայտ են դառնում այն բանից հետո, երբ թուլանում են սկզբնական կրքոտ զգացմունքները: Եթե չեք ուզում ինչ-որ տհաճ հետևանքների համակերպվել ամբողջ կյանքում, սպասեք կայուն փոփոխությունների մինչև ամուսնությունը կամ, այնուամենայնիվ, ընտրեք կյանքի այլ ուղեկցի:

loading...