Ուզո՞ւմ եք տարակուսանքի մեջ գցել ընկերներին և մարզել ձեր ուղեղը։ Այդ դեպքում փորձեք լուծել հետևյալ հետաքրքրաշարժ հանելուկները (Պատասխանները տրված են վերջում, բայց մի խաբեք ինքներդ Ձեզ և մի նայեք դրանք նախորոք)։


1. Հաշվիր մինչև երեքը
Եթե դուք ունեք երեք, ապա դուք ունեք երեք։ Եթե ունեք երկու, ապա ունեք երկու։ Բայց եթե ունեք մեկ, դուք չունեք ոչինչ։ Ի՞նչն է դա։

2. Ո՞վ եմ ես
Ես կարող եմ լինել արագ և ակնթարթ անց մահացած։ Ես քարի, խեցիների և ոսկորների խառնուրդ եմ։ Եթե ես վերածվեի մարդու, ապա կստիպեի մարդկանց երազել։ Ես, շնորհիվ գետերի, ծովերի և օվկիանոսների, բաղկացած եմ միլիոնավոր մասերից։ Ո՞վ եմ ես։

3. Թվերով խաղ
Երբ է 99-ը մեծ 100-ից։

4. Հյուրանոցում
Տղամարդը մոտեցավ հյուրանոցին մեքենայով։ Հենց նա հասնում է հյուրանոցին, նրան սնանկ են հայտարարում։ Ինչո՞ւ։

5. Հուշում՝ դա քո ամուսինը չէ
Երբ իմ անունը տալիս են, ես անհետանում եմ։ Ո՞վ կամ ի՞նչ եմ ես։

6. Բժիշկն ու տղան
Տղան գնում է ճանապարհով բժշկի հետ։ Տղան բժշկի որդին է, բայց բժիշկը ամենևին էլ տղայի հայրը չէ։ Այդ դեպքում ո՞վ է բժիշկը։
 
 
7. Անվճռական գյուտարարը
Մարդն, ով հորինել է դա, չէր ուզենա դրանից ունենալ։ Մարդն, ով գնում է դա, չի գնում իր համար։ Մարդն, ում պետք է դա, չգիտի այդ մասին։ Ի՞նչ է դա։

8. Տարեցտարի երիտասարդ
2000 թվին գրողը դարձավ 50 տարեկան, իսկ 2010 թվականին նրա 40-ամյակն էր։ Ինչպե՞ս է դա հնարավոր։
 
Պատասխաններ
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
*
1. Ընտրություն։
2. Ավազ։
3. Միկրոալիքային վառարան։ Եթե դուք այն դնեք «99»-ի վրա, ապա այն կաշխատի 1 րոպե 39 վայրկյան, բայց եթե դուք այն դնեք «100»-ի վրա, այն կաշխատի 1 րոպեի ընթացքում։
4. Տղամարդը մոնոպոլիա է խաղում, բայց նրան անշարժ գույք է ընկնում, որի վարձավճարը նա չի կարող վճարել։
5. Լռություն։
6. Բժիշկը մայրն է։
7. Դագաղ։
8. Գրողը ապրում էր մ.թ.ա., այլ ոչ թե մ.թ.։
loading...