Հակաքրտնքային միջոցները ոչ միշտ են լավ ծառայում իրենց նպատակին:

MOST.AM-ը ներկայացնում է պարզ և հասանելի միջոց, որը կօգնի խուսափել տհաճ հոտից և անհարմար իրավիճակներից:

 

Ինչպես ազատվել քրտնքից

Բաղադրիչները՝

1 լ. ջուր

30 գ. երիցուկ

1 թ. գ. կերակրի սոդա

 

Պատրաստումը՝

 


1. Ջուրը եռացնում ենք:

2. Մեջը լցնում ենք չոր կամ թարմ երիցուկ:

3. Եռացող ջուրը վերցնում ենք կրակի վրայից և թողնում ենք սառի:

4. Քամում ենք երիցուկի ջուրը: Ավելացնում ենք սոդա և լավ խառնում ենք:

5. Օրական երկու անգամ այս հեղուկով սրբում ենք թևատակերը:

Միջոցը պետք է պահել սառնարանում 1 շաբաթից ոչ ավել:

loading...