Խոյ:     Այսօր պետք է մտածեք ձեր ապագայի մասին։ Հստակ նախագծեր ու պատկերացումներ կունենաք, այդ պատճառով էլ դրանք իրականացնելը  միայն ժամանակի խնդիր կլինի։ Սակայն ապագայի մասին մտածելու պատճառով չանտեսեք ներկան ու այն մարդկանց, որոնք սիրում են ձեզ։

 

Ցուլ:        Այսօր ձեզ չի հետաքրքրի այլ մարդկանց կարծիքը, ամեն դեպքում ձեզ այդպես կպահեք։ Օրվա ընթացքում այնպիսի գործ կունենաք, որը ձեր ժամանակի հիմնական մասը կխլի։ Հնարավոր է, որ ոմանք պատահաբար խանգարեն ձեզ։ Փորձեք շատ դաժան չգտնվել նրանց նկատմամբ։

 

Երկվորյակ:     Այսօր պետք է ավարտին հասցնեք այն բոլոր գործերը, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են։ Լավ կլինի, եթե փորձեք տնային գործերով զբաղվել։ Ապագայի մասին մտքերը ձեզ հանգիստ չեն տա, սակայն սկզբում պետք է լուծեք ներկայում առաջացող խնդիրները։   

 

Խեցգետին:       Այսօր կարող եք խնդրի լուծման տասնյակ հնարքներ գտնել, հետո ընտրել ամենաարդյունավետն ու օգտագործել։ Այսօր շատ կենտրոնացած և ուշադիր կլինեք, այդ պատճառով էլ կկարողանաք հաջողությամբ ավարտել բոլոր գործերը։  Միայն թե գլուխ չեք հանի մարդկանց հետ շփումից, քանի որ նրանք դժվարությամբ կհասկանան ձեզ։

 

Առյուծ:          Այսօր պետք է վերանայեք ձեր ծախսերը։ Բացառեք բոլոր ավելորդ ծախսերը։ Քանի որ այսօր շատ զգոն կլինեք՝ կկարողանաք մի քանի գործ ավարտել, որոնք երկար ժամանակ է չեք կարողանում վերջացնել։ Այսօր ձեզ միայն թվերն ու փաստերը կհետաքրքրեն։

 

Կույս:        Այսօր չափազանց ինքնավստահ կլինեք ու բոլորը կնկատեն դա։ Հստակ կիմանաք, թե ինչ է պետք անել ու կանեք։ Օրվա ընթացքում մի քանի վեճ է հնարավոր, որոնք, ի դեպ, դուք կհրահրեք։ Փորձեք ավելի հանդուրժող լինել։

 


Կշեռք:       Այսօր չեք կարողանա և չեք ցանկանա ինչ-որ հարցերի մասին մտածել։ Դրա հետևանքով չեք կարողանա անել առօրյա գործերը, ինչը կարող է վատ հետևանքներ ունենալ։ Դիմեք ընկերներից մեկի օգնությանը, քանի որ միայն նա կարող է ձեր մեջ հետաքրքրություն արթնացնել ու ստիպել աշխատել։

 

Կարիճ:         Այսօր պետք է հնարավորինս ստեղծարար ու օրիգինալ լինեք։ Արեք այն, ինչ նախկինում դեռ չեք արել, օրիգինալ ու յուրօրինակ լուծումներ առաջարկեք ու փորձեք տարբերվել։ Այսօր ամեն բան կհաջողվի, եթե ոչ ստանդարտ մոտեցում ցուցաբերեք։

 

Աղեղնավոր:  Այսօր անընդմեջ աշխատանքի մասին կմտածեք։ Ինչ-որ հարցեր ու խնդիրներ կան, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս։ Օրվա ընթացքում ձեր տեղը չեք գտնի, քանի որ ձեր բոլոր մտքերը մի բանի մասին կլինեն։ Փորձեք մի փոքր հանգստանալ, քանի որ դրանք լուծելու հնարավորություն դեռ կունենաք։

       

Այծեղջյուր:    Այսօր ակտիվ ու ստեղծարար օր կունենաք։ Օրվա ընթացքում նոր մտքեր կունենաք ու կկարողանաք զարմացնել ձեզ շրջապատողներին։ Փորձեք տարբերվել ու աչքի ընկնել՝ դա այսօր ձեզ պետք կգա։

 

Ջրհոս:   Այսօր շատ սուր միտք կունենաք։ Ձեզ շրջապատող մարդիկ չեն հասկանա ձեզ, քանի որ չափազանց խելացի ու հնարամիտ կլինեք։ Հնարավոր է, որ օրվա ընթացքում տրամադրության անկում ունենաք, սակայն օրվա վերջում կկարողանաք լավ ժամանակ անցկացնել։

 

Ձկներ։  Այսօր բոլորը կփորձեն շտապեցնել ձեզ։ Դա կարող է ձեզ դուր չգալ, սակայն դուք կհասկանաք, որ այդպես է պետք։ Այսօր կկարողանաք մեծ հաջողության հասնել, եթե մտածված գործեք ու զգույշ լինեք։

 
loading...