Խոյ: Եթե միայնակ եք, ապա այսօր հեշտությամբ կկարողանաք գրավել ինչ-որ մեկի սիրտը։ Սակայն լուրջ հարաբերություններ սկսել այսօր չի հաջողվի։ Եթե գտել եք ձեր երկրորդ կեսին, ապա փորձեք ձեր հարաբերություններն ավելի երկարատև ու ներդաշնակ դարձնել։
Ցուլ: Այսօր հնարավոր է, որ բաժանվեք ձեր երկրորդ կեսից, քանի որ շատ անհամաձայնություններ կունենաք։ Եթե դեռ չեք գտել նրան, ապա այսօր անձնական կյանքն առաջնային կլինի։ Հնարավոր է, որ հանդիպեք մեկին, ով չափից շատ դուր գա ձեզ։
Երկվորյակ: Այսօր չափից շատ բան կարող եք պահանջել ձեր երկրորդ կեսից, ինչի հետևանքով բազմաթիվ վեճեր կունենաք։ Եթե դեռ չեք գտել ձեր ընտրյալին, ապա այսօր լավ հնարավորություն կունենաք։
Խեցգետին: Այսօր կտրվեք հիշողություններին ու կփորձեք հետ բերել նախկին հարաբերությունները։ Սակայն ավելի լավ է մտածեք ներկայի մասին, քանի որ այսօր ձեր ճանապարհին հետաքրքիր մեկը կհայտնվի։ Եթե զույգ ունեք, ապա հանգիստ ու ներդաշնակ հարաբերություններ կունենաք։
Առյուծ: Այսօր բազմաթիվ վեճեր կունենաք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա։ Եթե երկրորդ կես դեռ չունեք, ապա այսօր սիրահարվելու մեծ հավանականություն կա։
Կույս: Այսօր նույնիսկ ամենաչնչին խնդիրները ձեզ համար մեծ պատմության կվերածվեն։ Ինչ-որ մեկի հետ կծանոթանաք, որի հետ չեք կարողանա լեզու գտնել։ Եթե զույգ ունեք, ապա ձեր հարաբերություններն ավելի ամուր ու ներդաշնակ կդառնան։
Կշեռք: Եթե ամուսնացած եք, ապա այսօր հնարավոր է, որ դավաճանություն տեղի ունենա։ Կարևոր չէ, դուք կդավաճանեք, թե ձեզ՝ ընտանիքում լուրջ խնդիրներ կունենաք։ Եթե ազատ եք, ապա վայելեք ձեր ազատությունն ու այսօր լուրջ հարաբերությունների մասին մի մտածեք։
Կարիճ: Այսօր պետք է ձեր երկրորդ կեսի հետ քննարկեք բոլոր խնդիրներն ու ընդհանուր հայտարարի գաք, քանի որ հետագայում կարող եք ավելի բարդ խնդիրներ ունենալ։ Եթե միայնակ եք, ապա այսօր ճակատագրական հանդիպում կունենաք։
Աղեղնավոր: Այսօր չեք կարողանա լեզու գտնել ձեր երկրորդ կեսի հետ ու որոշ խնդիրներ կունենաք, սակայն դրանք արագ լուծում կստանան և կկարողանաք վայելել միմյանց ներկայությունը։ Եթե զույգ չունեք, ապա այսօր կրքով ու զգացմունքներով լցված օր կունենաք։
Այծեղջյուր: Եթե զույգ չունեք, ապա մեծ փոփոխություններ չեն լինի։ Օրվա ընթացքում մի քանի ծանոթություն կունենաք, սակայն ոչինչ չի ստացվի։ Եթե զույգ ունեք, ապա այսօր առանձին օր կունենաք։ Յուրաքանչյուրդ ձեր գործերով զբաղված կլինեք։
Ջրհոս: Այսօր փորձարկումներով լի օր կունենաք ձեր երկրորդ կեսի հետ։ Նա ամեն կերպ կփորձի օգնել ձեզ ու համապատասխանել ձեր ցանկություններին։ Եթե զույգ չունեք, ապա այսօր կարող եք սխալ մարդու հետ հարաբերություններ սկսել, այնպես որ մի շտապեք։
Ձկներ։ Այսօր կփորձեք ընդհանուր լեզու գտնել ձեր սիրելիի հետ, սակայն ոչինչ չի ստացվի։ Ավելի լավ կլինի, եթե այսօր իրարից հեռու գտնվեք։ Եթե զույգ չունեք, ապա այսօր հնարավորություն կունենաք գտնել այն միակին։