Խոյ: Այսօր պետք է գործողությունների հստակ ծրագիր ունենք։ Հակառակ դեպքում օրվա ընթացքում միայն անհաջողություններ կունենաք։ Սակայն դա չի նշանակում, որ այսօր չպետք է զվարճանաք։ Օրն ընկերների հետ անցկացրեք ու փորձեք լիցքաթափվել։
Ցուլ: Այսօր ոչ մի դեպքում չպետք է կասկածեք, քանի որ դա միայն կխանգարի ձեզ։ Հնարավորինս ստեղծարար եղեք ու կիսվեք ձեր յուրօրինակ մտքերով։ Օգտագործեք բոլոր ստեղծված հնարավորությունները։
Երկվորյակ: Այսօր կարող եք շատ հետաքրքիր ու օգտակար զրույց ունենալ։ Դա կօգնի ձեզ հետագայում որոշում կայացնելու հարցում։ Ուշադիր լսեք ձեր զրուցակցին ու փորձեք ինչ-որ դասեր քաղել։
Խեցգետին: Այսօր այնպիսի նորություն կլսեք, որը ձեր ներսում հակասական զգացմունքներ կստեղծի։ Դուք կցանկանաք ինչ-որ մեկի հետ խզել ձեր հարաբերությունները, սակայն միևնույն ժամանակ չեք կարողանա պատկերացնել, թե դա ինչպես անել։ Հետևեք ձեր ներքին ձայնին և այն ձեզ ճիշտ ուղղություն ցույց կտա։
Առյուծ: Այսօր փորձեք մարդկանց հետ շփվել։ Ինչ-ոչ երեկույթի գնացեք կամ պարզապես ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք ու մի մերժեք նոր ծանոթությունները։ Այսօր հնարավորինս ազատ եղեք ու մի ամաչեք։
Կույս: Այսօր ստիպված կլինեք տարբեր խնդիրներ լուծել, որոնք իրականում ձեզ հետ առնչություն չունեն։ Դա կարող են լինել ձեր մտերիմների խնդիրները, սակայն միայն դուք կարող եք օգնել նրանց։ Այնպես որ մի կողմ դրեք բոլոր գործերն ու արեք այն, ինչ պարտավոր եք։
Կշեռք: Այսօր կզգաք, որ ձեր ընկերներից մեկն անտարբեր չէ ձեր նկատմամբ։ Փորձեք ցույց չտալ, որ նկատել եք, քանի որ կարող եք վախեցնել նրան։ Պարզապես հետևեք նրա գործողություններին և որոշում կայացրեք։ Եթե զգում եք, որ նա կարող է միայն ձեր ընկերը լինել, ապա ասեք նրան այդ մասին։
Կարիճ: Այսօր շատ ուշադիր եղեք, քանի որ մեծ է հավանականությունը, որ ձեզ կփորձեն խաբել։ Առանց կարդալու ոչինչ մի ստորագրեք, անծանոթների հետ մի խոսեք։ Այսօր առավել զգույշ եղեք, քանի որ անզգուշությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ձեր ֆինանսական վիճակի համար։
Աղեղնավոր: Այսօր կարող եք խոշոր վեճ ունենալ, ինչի արդյունքում կտուժեն ձեր հարաբերությունները։ Եթե չեք ցանկանում վերջնականապես խզել հարաբերություններն ինչ-որ մեկի հետ, ապա փորձեք ավելի հանդուրժող ու զիջող լինել։
Այծեղջյուր: Այսօր շատ աշխատանք կունենաք, որը կարող է ձանձրացել ձեզ։ Փորձեք նույնիսկ ամենաձանձալի գործն ինչ-որ հետաքրքիր աշխատանքի վերածել։ Փոխեք ձեր մոտեցումն ու հեշտությամբ կկարողանաք ավարտել ամեն բան։ Երեկոյան ընտանիքի անդամների կամ ընկերների հետ լավ ժամանակ անցկացրեք։
Ջրհոս: Այսօր ձեզ համար չափազանց լավ օր է։ Օրվա ընթացքում բազմաթիվ հաջողություններ կունենաք ու կկարողանաք իրականացնել բոլոր ծրագրերը։ Բաց մի թողեք հնարավորությունն ու օգտագործեք այս օրը։
Ձկներ։ Այսօր հաջողության հասնելու համար պետք է դիմեք ինչ-որ մեկի օգնությանը։ Առանց օգնության չեք կարողանա ճիշտ որոշում կայացնել ու կձախողվեք։ Ձեր մտերիմներից խելացի ու վստահելի մեկին ընտրեք ու դիմեք նրան։