Այսօր գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի երիտասարդ ծնողներն են 24 տարեկան Վարդան Կարապետյանն ու 23 տարեկան Լուսինե Պողոսյանը: Aysor.am-ի թղթակիցը «Էրեբունի» ԲԿ-ից հայտնում է, որ զույգն ընտանիք է կազմել մեկ տարի առաջ:

«Էրեբունի» ԲԿ գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երեխաները լույս աշխարհ են եկել կեսարյան հատումով. «Կեսարյան հատումը լավ է անցել: Մայրն իրեն լավ է զգում: Երեխաներն էլ բժիշկների հսկողության տակ են»:

 

Նյութի աղբյուր՝ http://www.aysor.am/am/news/2017/05/03/%D5%B0%D5%B6%D5%A3%D5%B5%D5%A1%D5%AF/1254585

loading...