Խոյ: Այսօր խորհուրդ չի տրվում շատ խոսել։ Ձեր խոսքերն ու մտքերը կարող են վիրավորել ինչ-որ մեկին, այդ պատճառով էլ փորձեք չարտահայտել դրանք։ Օրը դրական կլինի, սակայն դուք լարվածություն կզգաք։
Ցուլ: Սեփական ցանկություններին հասնելու համար ինչ-որ մեկին հաճոյանալը տարածված տարբերակ է, սակայն, եթե այսօր հաճախ դիմեք այդ տարբերակի օգնությանը, ապա դա կարող է վատ հետևանքներ ունենալ։ Դուք կարող եք բավականին բարդ ու տհաճ իրավիճակում հայտնվել։
Երկվորյակ: Այսօր կկարողանաք իրականացնել ձեր բոլոր նախագծերը։ Ոչ ոք ու ոչինչ չի կարող խանգարել ձեզ, այսօր բավականին ընդունակ ու սրամիտ կլինեք։ Օրվա ընթացքում բազմաթիվ մտքեր կունենաք, որոնք պետք է գրի առնել, քանի որ դրանք կարող են հետագայում օգտակար լինել։
Խեցգետին: Այսօր փորձեք վերաիմաստավորել ձեր զբաղվածությունը։ Հնարավոր է, որ այնպիսի գործեր գտնվեն, որոնք պարտադիր չէ, որ դուք անեք։ Այսօր փորձեք հանգստանալ, քանի որ մոտ ապագայում նման հնարավորություն կարող է այլևս չստեղծվել։
Առյուծ: Այսօր աստիճանաբար կզգաք, որ այլևս չեք կարողանում աշխատել և լիցքաթափվելու կարիք ունեք։ Մի կողմ դրեք ամեն ինչ և արեք այն, ինչ ցանկանում եք։ Պետք չէ միշտ այդքան լուրջ լինել, փորձեք ավելի աշխույժ լինել։
Կույս: Այսօր կհասկանաք, որ չափազանց շատ աշխատանք ունեք։ Հնարավոր է, որ չկարողանաք ամեն բան մեկ օրում հասցնել, սակայն պետք չէ հուսահատվել։ Պարզապես համակարգեք ձեր գրաֆիկն ու կկարողանաք անել այն, ինչ ծրագրել եք։ Հնարավոր է, որ ձեր մտերիմների օգնության կարիքն ունենաք։
Կշեռք: Այսօր ինչ-որ նոր բան կփորձեք։ Սակայն հիշեք, որ ամեն ինչ չէ, որ հաջող է ընթանալու և ավարտվելու։ Փորձեք պարզապես դասեր քաղել ձեր հաջողություններից ու անհաջողություններից և մի սահմանափակվեք ունեցածով։
Կարիճ: Այսօր մի փորձեք շտապեցնել ինչ-որ մեկին, քանի որ դուք ինքներդ էլ հասկանում եք, թե ինչու մարդիկ չեն կարողանում հասցնել ձեր հետևից։ Եթե դուք ավելի արագ եք հաջողությունների հասնում, քան մյուսները, դա դեռ չի նշանակում, որ պետք է շտապեցնեք նրանց։ Փորձեք սովորեցնել նրանց արագ ու արդյունավետ գործելու գաղտնիքները։
Աղեղնավոր: Այսօր կարտահայտվի ձեր վառ անհատականությունը, ինչի շնորհիվ շատ լավ կամ շատ վատ օր կունենաք։ Հիմնականում դա կախված է նրանից, թե ինչպիսի մարդիկ են ձեզ շրջապատում։ Եթե ձեր կողքին այնպիսի մարդիկ հայտնվեն, որոնք տանել չեն կարողանում, երբ իրենց կառավարում են, ապա դժվարություններ կունենաք, սակայն, եթե շրջապատեք ձեզ հանգիստ ու հնազանդ մարդկանցով, ապա բավականին հաճելի օր կունենաք։
Այծեղջյուր: Այսօր չափազանց լավ տրամադրություն կունենաք ու կվարակեք մյուսներին։ Սա լավ օր է երեկույթների գնալու և լիցքաթափվելու համար։ Օրվա ընթացքում միայն դուք ուշադրության կենտրոնում կլինեք և դա ձեզ դուր կգա։ Վայելեք այս օրը։
Ջրհոս: Ձեր ծանոթներից մեկն այսօր շատ կարևոր լուրեր կիմանա, որի հետևանքով զգացմունքների տեղատարափ կլինի։ Դուք այդքան էլ չեք զարմանա, քանի որ վաղուց էիք ենթադրում, որ նման իրավիճակ է ստեղծվելու։ Փորձեք օրը նրա հետ անցկացնել ու ամեն կերպ աջակցել նրան։
Ձկներ։ Այսօր պետք է վստահեք այն մարդկանց, որոնք հեղինակություն ունեն։ Նրանք ավելի լավ գիտեն, թե այժմ ինչ է կատարվում և ինչպես դուք կարող եք հաջողության հասնել։ Այսօր պետք է կարողանաք լսել մարդկանց ու ընդունել նրանց խորհուրդները։