Խոյ:       Այսօր պետք է ամեն ինչում դրական կողմեր փնտրեք։ Մի վախեցեք անիրական թվացող նպատակներ ունենալ։ Այսօր ամեն  ինչ հեշտությամբ կտրվի։ Պետք է միայն ցանկանաք ու կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները։

 

Ցուլ:           Այսօր կարող եք պատահաբար նեղացնել ինչ-որ մեկին։ Փորձեք ավելի զգույշ խոսել մարդկանց հետ։ Այսօր աջակցեք մարդկանց, քանի որ որոշ ժամանակ հետո ձեզ ինչ-որ մեկի աջակցությունը պետք կգա։

 

Երկվորյակ:           Այսօր կհայտնվեք ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք ու կվարակեք ձեզ շրջապատողներին։ Այսօր հեշտությամբ կհասնեք ձեր ցանկություններին  ու լավ ժամանակ կանցկացնեք։

 

Խեցգետին:          Այսօր կհասկանաք, որ այն մարդը, ում հետ երկար տարիներ է շփվում եք, իրականում այնպիսին չէ, ինչպես դուք եք կարծում։ Նրան նորովի բացահայտելու հնարավորություն կունենաք, ինչը բավականին հետաքրքիր փորձ կլինի ձեզ համար։

 

Առյուծ:             Այսօր, անկախ ձեր ցանկությունից, մարդկանց հետ շատ կշփվեք։ Մի ամաչեք խոսել անծանոթների հետ, քանի որ կարող եք նոր ու օգտակար ծանոթություններ հաստատել։ Հնարավոր է, որ օրվա վերջում հանդիպեք ձեր հին ծանոթներից մեկին։

 

 

Կույս:       Այսօր կհասկանաք, թե ձեր ընկերներից մեկը որքան թանկ է ձեզ համար։ Նրա նկատմամբ այնպիսի ջերմություն կզգաք, որն ամբողջ օրվա ընթացքում կուղեկցի ձեզ։ Մտածեք ձեր հարաբերությունների մասին ու փորձեք նրա համար նույնպես լավ ընկեր լինել։

 


Կշեռք:        Այսօր ստիպված կլինեք տեղափոխել օրվա ծրագրերը, սակայն պետք չէ անհանգստանալ։ Այդպիսով, դուք ժամանակ եք ազատում ավելի կարևոր բանի համար։ Փորձեք ավելի ճկուն լինել և կարողանալ հարմարվել իրավիճակին։ Հնարավոր է, որ այսօր փոփոխություններ լինեն ձեր անձնական կյանքում։

 

Կարիճ:             Այսօր պետք է հիշեք այլ մարդկանց զգացմունքների ու ցանկությունների մասին։ Միայն այն, որ դուք ինչ-որ բան եք ցանկանում, դեռ չի նշանակում, որ այդպես էլ պետք է լինի։ Այսօր կարող եք դժվարություններ ունենալ, այնպես որ պատրաստ եղեք դրան։

 

Աղեղնավոր:          Այսօր պետք է փորձեք ազատվել վնասակար սովորություններից։ Մտածեք ձեր ապրելակերպի մասին ու ինչ-որ փոփոխություններ արեք։ Օրը լի է անսպասելի իրադարձություններով, որոնք կզարմացնեն ու կհիացնեն ձեզ։

 

 Այծեղջյուր:         Այսօր պետք է միայն առաջ շարժվեք, նույնիսկ, եթե վստահ չեք, որ ճիշտ եք գնում։ Օրվա ընթացքում նոր հնարավորություն կստանաք, որը կարող է փոխել ձեր ամբողջ կյանքը։ Մի վախեցեք սպասվող փոփոխություններից, դրանք դրական են լինելու։

 

Ջրհոս:         Այսօր պետք է կարգի բերեք ձեր կյանքն ու անձնականը։ Շուտով դուք կհամակերպվեք գալիք փոփոխությունների հետ, սակայն այժմ ցանկանում եք օրվա սովորական ռիթմով ապրել։ Օրվա վերջում կարող եք միայնություն զգալ, այնպես որ երեկոն ընկերների հետ անցկացրեք։

 

Ձկներ։   Այսօր պետք է վերջնականապես լուծեք ձեր բոլոր խնդիրները։ Կլինեն մարդիկ, որոնք կփորձեն խանգարել ձեզ, սակայն դուք պետք է թույլ չտաք նրանց անել դա։ Հաստատակամ ու նպատակասլաց եղեք և կկարողանաք հաջողության հասնել։

loading...