Խոյ:    Այսօր մեծ ռիսկի կդիմեք, սակայն այն կարող է արդարացված չլինել։ Լավ մտածեք գործելուց առաջ։ Հաշվի առեք բոլոր մանրուքներն ու միայն այդ դեպքում որոշում կայացրեք։ Հնարավոր է, որ այսօր ընկերներին դիմելու կարիք լինի։

   

Ցուլ:        Այսօր կցանկանաք որքան հնարավոր է շատ մարդկանց կողքին գտնվել։ Մի փորձեք պարզել ձեր ցանկությունների պատճառները, պարզապես տրվեք դրանց։ Հնարավոր է, որ այսօր հետաքրքիր մեկի հետ հանդիպում ունենաք։

    

Երկվորյակ:          Այսօր ստիպված կլինեք ձեր ձեռքը վերցնել իրավիճակը կառավարելու ղեկը։ Այլ մարդիկ ձեզ վրա հույս կդնեն և դուք չեք կարող հուսախաբ անել նրանց։ Դուք բավականին ստեղծարար մտածողություն ունեք, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։  

 

Խեցգետին:          Այսօր ավելի շատ ուշադրության կենտրոնում կհայտնվեք, եթե փորձեք լուռ ու աննկատ լինել։ Պետք չէ փորձեք վառ անհատականություն լինել, քանի որ դուք հենց այդպիսին եք։ Հանգիստ ու լուռ եղեք և մարդիկ կնկատեն ձեզ։

 

Առյուծ:          Այսօր հնարավոր է թանկարժեք նվեր ստանաք, որը կանհանգստացնի ձեզ։ Դուք կկասկածեք՝ արդյոք արժանի եք  դրան, թե ոչ։ Իրականում դա նշանակություն չունի, պարզապես ընդունեք այն ու շնորհակալ եղեք։ Այսօր ամաչելու համար հարմար օր չէ։

 

 

Կույս:       Այն մարդն ում համար անհանգստանում եք, ձեր հոգատարության կարիքն ունի, այնպես որ նրա կողքին եղեք։ Շատ պահանջկոտ մի եղեք, պարզապես հոգ տարեք նրա մասին։ Եթե նա ինչ-որ բան չի ասում ձեզ, դա չի նշանակում, որ նա չի վստահում ձեզ։ Նրան պարզապես ժամանակ տվեք։

 


Կշեռք:         Այսօր կարող եք ձեր մտքերը կիսել այն մարդկանց հետ, որոնք կարող են փոխել ձեր ամբողջ կյանքը։ Նրանք հենց ձեզ նման մեկին են փնտրում, ով կարող է նոր գաղափարներ ու թարմ շունչ բերել։ Բաց մի թողեք ձեր հնարավորությունը։

 

Կարիճ:             Այսօր կհանդիպեք հեղինակավոր մեկին, ում հետ ստիպված կլինեք անցկացնել ամբողջ օրը։ Թույլ տվեք, որպեսի նա որոշի, թե ինչով եք զբաղվելու, քանի որ այդպիսի մարդիկ տանել չեն կարողանում ենթակայությունը։ Մի վիրավորվեք նրա խոսքերից և հիշեք, որ օրվա վերջում անակնկալ է սպասվում։

 

Աղեղնավոր:          Այսօր ստիպված կլինեք մարդկանց առջև ելույթ ունենալ և, եթե չեք ցանկանում, որպեսզի նրանք ձանձրանան, ապա հստակ ու ինքնավստահ խոսեք։ Օրը լարված կլինի, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում ավելորդ վեճերի մեջ ներքաշվել։

 

 Այծեղջյուր:          Այսօր համեստություն անելու օր չէ, մարդիկ պետք է իմանան ձեր ձեռքբերումների մասին։ Եթե ամաչում եք ինքներդ ասել, ապա խոսեք այնպիսի մարդկանց հետ, որոնք կարող են տարածել ձեր խոսքերը։ Երբեք մի ամաչեք բարձրաձայնել ձեր ձեռքբերումների մասին։

 

Ջրհոս:          Այսօր լիցքաթափվելու օր է։ Դադարեք մտածել ձեր խնդիրների մասին ու պարզապես լավ ժամանակ անցկացրեք։ Օրվա ընթացքում արեք այն, ինչ ցանկանում եք, զբաղվեք սիրելի գործով ու մի կողմ դրեք բոլոր հոգսերը։

 

Ձկներ։   Մարդկանց օգնելն ու ազատ ժամանակը օգնության կարիք ունեցող մարդկանց նվիրաբերելը շատ լավ է, իհարկե, եթե դա գլուխ գովելու համար չեք անում։ Մարդիկ կարող են հասկանալ, երբ դուք փորձեք խաբել նրանց, այնպես որ, այսօր եղեք այնպիսին, ինչպիսին կաք ու մի փորձեք ավելի լավը ձևանալ։

loading...