Խոյ:       Բառերը մեծ նշանակություն ունեն, սակայն այսօր ձեզ համար առավել կարևոր են հպումները։ Այսօր գրկեք բոլոր մտերիմ մարդկանց ու աշխատեք նրանց կողքին լինել։ Օրը բավականին հանգիստ ու հաճելի կլինի։

 

Ցուլ:        Այսօր, հնարավոր է, որ կասկածամիտ լինեք, սակայն պետք է փորձեք չկորցնել ինքնավստահությունը։  Ինչ-որ որոշում կայացնելուց առաջ խորհուրդ հարցրեք ու վստահ եղեք, որ այդ խորհուրդը կօգնի ձեզ։

    

Երկվորյակ:          Այսօր հնարավորինս ակտիվ կյանքով ապրելու ցանկություն կունենաք։ Ձեր անձնական կյանքում ևս փոփոխություններ կլինեն։ Դուք չպետք է անտեսեք այն փաստը, որ ձեր ու ձեր ընկերներից մեկի միջև զգացմունքներ են ծնվում։

 

Խեցգետին:           Այսօր հանգիստ ստելու օր չէ։ Հնարավոր է, որ ինչ-որ հնարավորություն ունենաք, որը ձեռքից բաց թողնեք։ Այդ ամենից խուսափելու համար պետք է հնարավորինս ուշադիր ու զգոն լինեք։

 

Առյուծ:           Այսօր հետաքրքիր օր եք ունենալու։ Օրվա ընթացքում մի շարք փոփոխություններ կլինեն, որոնք ձեր առջև նոր հնարավորություններ կբացեն։ Օրվա վերջում, հնարավոր է, որ ընկերներից հաճելի անակնկալ ստանաք։

 

 

Կույս:        Այսօր դուք հեշտ ճանապարհներ չեք փնտրի։ Այսօր կցանկանաք դժվարություններ հաղթահարել ու ինքնահաստատվել։ Այսօր անվախ ու ինքնավստահ կլինեք, սակայն դա կարող է օրվա վերջում տրամադրության անկման պատճառ դառնալ։

 


Կշեռք:          Այսօր առանց որևէ դժվարության կհաղթահարեք բոլոր դժվարությունները և դա մեծ տպավորություն կգործի ինչ-որ հեղինակավոր մեկի վրա։ Այսօր պետք է ինքներդ նոր հնարավորություններ ու մարտահրավերներ փնտրեք։ Միայն այդպես կկարողանաք հաջողության հասնել։

 

Կարիճ:             Այսօր ինչ-որ մեկը կփորձի խանգարել ձեզ։ Օրվա ընթացքում հաջողություններ կունենաք, որոնք ինչ-որ մեկի հետ կիսելու ցանկություն կառաջանա։ Այդ մարդն ամեն կերպ կփորձի փչացնել ձեր տրամադրությունն ու թույլ չտալ, որպեսզի վայելեք ձեր հաջողությունները։ Պարզապես արհամարհեք նրան ու տրամադրությունը մի գցեք, քանի որ այդպիսի մարդկանց լսել պետք չէ։

 

Աղեղնավոր:       Այսօր ինքնավստահ չեք լինի։ Հնարավոր է, որ ինչ-որ առաջարկներ ստանաք, որոնց չկարողանաք ճիշտ ժամանակին պատասխանել և բաց թողնեք։ Փորձեք օրն առանց վեճերի անցկացնել, քանի որ դա առաջին հերթին ձեր շահերից է բխում։ 

   

 Այծեղջյուր:           Այսօր պետք է փոփոխություններին պատրաստ լինեք։ Հնարավոր է, որ անձնական կյանքում, աշխատանքում կամ առօրյայում լուրջ փոփոխություններ լինեն, որոնք իրենց հետքը կթողեն ձեր հետագա կյանքի վրա։ Փորձեք այդ ամենը հանգիստ ընդունել ու խուճապի չմատնվել։

 

Ջրհոս:           Այսօր կարող եք մտածել նոր հարաբերություններ սկսելու մասին, սակայն աստղերը խորհուրդ են տալիս չմտածել այդ մասին։ Այսօր հարաբերություններ սկսելու համար վատ օր է։ Դրանք երկարաժամկետ չեն լինի ու ձեզ միայն դժբախտություն կբերեն։

 

Ձկներ։   Վերջին շրջանում շատ լարված ու ծանր օրեր եք ունեցել, այնպես որ այսօր փորձեք հանգստանալ։ Կանգ առեք ու մտածեք,թե իրականում ինչ եք ցանկանում։ Մի ապրեք ուրիշների համար, այս օրն ինքներդ ձեզ նվիրեք։

loading...