Խոյ: Այսօր պետք է ամեն կերպ փորձեք առանձնանալ ու աչքի ընկնել։ Դուք չեք կարողանա հաջողության հասնել այնքան ժամանակ, որքան աննկատ ու համեստ եք։ Ավելի ազատ եղեք ու մի վախեցեք արտահայտել ձեր զգացմունքները։
Ցուլ: Այսօր փորձեք ավելի ռոմանտիկ լինել ու ամեն ինչ հաճույքով անել։ Ցանկացած աշխատանք ավելի հաճելի կթվա, եթե ոգեշնչված անեք այն։ Հնարավոր է, որ օրվա վերջում ընկերների հետ լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն ստեղծվի։
Երկվորյակ: Այսօր հաջողությունը ձեր կողմից կլինի։ Շատ ինքնավստահ կլինեք ու կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Օրվա ընթացքում որոշ ժամանակով կանգ առեք ու մտածեք հետագա անելիքների մասին և շարունակեք առաջ շարժվել։
Խեցգետին: Այսօր կզգաք, որ կորցնում եք ձեր մոտիվացիան։ Ձեզ այլևս չեն հետաքրքիր առաջիկա ծրագրերն ու դրանց իրագործումը։ Իրավիճակը կարգավորելու համար փորձեք լիցքաթափվել ու ժամանակ անցկացնել ընկերների հետ։ Նրանք կօգնեն մոռանալ ամեն ինչ ու կրկին նպատակասլաց դառնալ։
Առյուծ: Այսօր ձեր ընկերներից մեկը կփորձի ամեն կերպ հոգ տանել ձեր մասին։ Թույլ տվեք նրան արտահայտել իր սերն ու հոգատարությունը, հակառակ դեպքում նա այլևս երբեք չի փորձի օգնել ձեզ։ Ձեր ընկերներին նույնպիսի դրական պատասխան տվեք ու կկարողանաք նոր ձեռքբերումներ ունենալ։
Կույս: Այսօր կարող եք երկարատև նախագծեր ու ծրագրեր կազմել։ Դրանք անպայման հաջողությամբ կավարտվեն, քանի որ այս օր ձեզ համար հաջողակ օր է։ Օրվա ընթացքում օգտվեք բոլոր հնարավորություններից ու փորձեք ամեն ինչում առաջինը լինել։
Կշեռք: Այսօր փորձեք հանգստանալ։ Մի մտածեք այլ մարդկանց կամ աշխատանքի մասին։ Պարզապես արեք այն, ինչ վաղուց չեք արել։ Լիցքաթափվեք ու լավ ժամանակ անցկացրեք։
Կարիճ: Դուք շատ ստեղծարար միտք ունեք, այդ պատճառով էլ այսօր լավ տպավորություն կգործեք մարդկանց վրա։ Փորձեք ուշադրության կենտրոնում հայտնվել ու բարձրաձայնել ձեր մտքերը։ Շփվեք մարդկանց հետ ու ինքնավստահ եղեք։
Աղեղնավոր: Այսօր կցանկանաք ինչ-որ առեղծվածներ ու գաղտնիքներ բացահայտել և հնարավոր է, որ ստացվի անել դա։ Օրվա ընթացքում բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ կպատահեն, որոնք ձեզ համար տարօրինակ կլինեն։ Այսօր հնարավորություն կունենաք օգտակար և ուշագրավ գործով զբաղվել։
Այծեղջյուր: Այսօր պետք է շատ ուշադիր լինեք ֆինանսական հարցերում։ Հնարավոր է, որ դուք արեն հետևում եք այդ ամենին, սակայն այսօր պետք է լարեք ուշադրությունը։ Խուսափեք բոլոր անիմաստ ու անպետք ծախսերից ու փորձեք որքան հնարավոր է շատ խնայել։ Այդ գումարը շուտով ձեզ պետք կգա։
Ջրհոս: Այսօր կկարողանաք ամեն ինչից գլուխ հանել, քանի որ դուք կարողանում եք լսել ու վերլուծել։ Դուք ուշադիր եք և դա օգնում է ձեզ կարևոր հետևություններ անել։ Այսօր օգտվեք ձեր կարողություններից ու ձեռքբերումներ կունենաք։
Ձկներ։ Այսօր հիանալի մտքեր կունենաք ու մեծ ցանկության դեպքում կկարողանաք իրականացնել դրանք։ Ձեզ շրջապատող մարդկանց պատմեք ձեր մտքերի մասին ու հնարավոր է, որ նրանք կարողանան օգնել ձեզ հասնել ձեր նպատակներին։