Հայտնի է, որ հուդայականները և մուսուլմանները խոզի միս չեն օգտագործում, բայց քչերը գիտեն, թե ինչու:
Սովորաբար դա բացատրվում է նրանով, որ խոզը կեղտոտ կենդանի է:
Բայց չէ՞ որ, երբ կրոններն են սկիզբ առել, մնացած անասունները նույնպես կեղտոտ էին:
Մարդիկ էլ սարսափելի հակասանիտարական պայմաններում էին ապրում…
Բացի դրանից՝ մյուս ժողովուրդները սիրում են խոզի միս, թեև ամենուր այդ կենդանին սիրում է թավալվել ցեխի մեջ:
Բանն այն է, որ հուդայականությունը և իսլամն առաջացել են շոգ վայրերում, իսկ խոզի միսն ամենաշուտ փչացող միսն է:
Ուշ պատրաստելու դեպքում կարող ես ծանր թունավորում ստանալ կամ մակաբույծներով վարակվել:
Բացի դրանից՝ խոզն ամենակեր է:
Խոզի առողջության վրա դա չի ազդում, բայց կենդանու մսի մեջ կարող են մարդու համար վտանգավոր տոքսիններ կուտակվել:
Խոզի մսի օգտագործումն արգելված է մարդկանց անվտանգությունն աահովելու համար:
Մարդն իր բնույթով այնպիսին է, որ հավատքը բանականությունից ուժեղ է:
Ուստի անցյալի իմաստունները որոշեցին, որ ավելի հեշտ և արագ է մտերիմներին ներշնչելը, որ խոզի միսը դժոխքի սատանա է, քան բացատրելը, որ այդ միսը կարող է վտանգավոր լինել առողջության համար: