Հավանաբար բոլորս տեսել ենք նորածինների լուսանկարներ: Իսկ նախկինում շատ սնահավատություններ կային երեխաներին լուսանկարելու հետ կապված: Քնած կամ դեռ չկնքված երեխաներին լուսանկարելն անընդունելի էր համարվում:
Իսկ հիմա ամեն ինչ փոխվել է: Բանն այն է, որ վերջերս Եվրոպայի և Ամերիկայի երկրներում գնալով ավելի են տարածվում նկարահանումները ծննդաբերության ժամանակ:
Ապագա ծնողները հատուկ լուսանկարիչների են վարձում, որոնք ներկա են լինում ծննդաբերությանը: Հետո լավագույն կադրերը հրապարակվում են համացանցում: Նաև շատ ընդունված է ծննդաբերությունը տեսանկարահանել:
Այդպես եղավ նաև Վենեսուելայի Centro de Fertilidad Clínica Lugo հիվանդանոցում: Կեսարյան հատման ժամանակ բուժաշխատողներից մեկը որոշեց հեռախոսով տեսանկարահանել: Այս հուզիչ տեսանյութը հրապարակեցին Instagram-ում:
Մի քանի օրում այն հարյուր հազարավոր մարդիկ դիտեցին, այն մեծ արձագանք գտավ համացանցում:
Թեև բարոյականության շատ ջատագովներ չեն դադարում կրկնել, որ ծննդաբերությունը պետք է ինտիմ մնա: