ԽՈՅ
Լավ օր է հին խնդիրները լուծելու, ձեզ ու մտերիմներին վաղուց անհանգստացնող հարցերին պատասխան գտնելու համար: Հնարավորություն կունենաք հարթել գործնական ու անձնական հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Նրբանկատ կլինեք, շրջապատին մեծ հարգանքով կվերաբերվեք, և դա աննկատ չի մնա:
Հավանական են հաջողությունները սպորտի մեջ: Լավ մարզավիճակում կլինեք, նույնիսկ լուրջ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Զգույշ եղեք գումարի հետ. հակված կլինեք դրանք թեթևամտորեն ծախսելու:
ՑՈՒԼ
Բարդ օր է: Զգույշ գործեք, մի շտապեք լուրջ որոշումներ ընդունելիս ու կարևոր արարքներ կատարելիս: Հիշեք, որ այսօր սովորականից հեշտ կլինի ձեզ մոլորության մեջ գցելը, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում վստահում եք: Նկատի ունեցեք, որ եթե այսօր սխալ գործեք, դրանց հետևանքներն իրենց զգացնել կտան մյուս մի քանի շաբաթվա ընթացքում:
Աշխատեք ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավել, հատկապես օրվա առաջին կեսին: Եթե պլանավորել եք աշխարհիկ միջոցառման մասնակցել, փորձարկումներ մի արեք իմիջի հետ, մի փորձեք զարմացնել շրջապատին ձեր էքստրավագանտությամբ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Կկարողանաք ցույց տալ շրջապատին՝ ինչի եք ունակ, վեճի ժամանակ կպաշտպանեք ձեր հետաքրքրությունները, հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել, գլուխ կհանեք մի խնդրից, որն անլուծելի էր համարվում: Լավ գաղափարներ կառաջանան, շուտով հնարավորություն կունենաք դրանք կյանքի կոչել: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը մեծ եկամուտ կբերի:
Օրը հարմար է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր նման չեն ձեզ: Հավանական են սիրային արկածները: Ներքին ձայնը կհուշի, որ նոր հարաբերությունները բարենպաստ հեռանկարներ ունեն, և այն չի սխալվի:
ԽԵՑԳԵՏԻՆ
Բարդ ու հակասական օր է: Անհրաժեշտ արդյունքներին հասնելը սովորականից ավելի բարդ կլինի, փոխարենը կսովորեք, արժեքավոր փորձ ձեռք բերել, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով օգտակար կլինեն ձեզ կամ պիտանի տեղեկատվություն կհաղորդեն:
Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Որոշ Խեցգետիններ ստիպված կլինեն հետաձգել պլանավորած գնումները: Եկամուտների նոր աղբյուր կգտնեք: Օրը հարմար է փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպությունների հետ կապերի համար:
ԱՌՅՈՒԾ
Օրը հաջող կընթանա: Հատկապես լավ կլինի նրա առաջին կեսը: Այս հատվածում կկարողանաք մասնագիտական հաջողությունների հասնել, ամրապնդել դիրքերն աշխատավայրում, ստանալ ղեկավարության ու ազդեցիկ անձանց աջակցությունը: Հավանական են օգտակար ծանոթությունները, չեն բացառվում գործնական առաջարկները, որոնք եկամուտներ ու կարիերայում առաջընթաց կխոստանան:
Օրվա երկրորդ կեսին անհրաժեշտ կլինի կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում, որ հարազատներին ձեր օգնությունը պետք լինի: Առյուծ ծնողները պետք է ուշադիր լինեն իրենց երեխաների հանդեպ:
ԿՈՒՅՍ
Աշխատանքում հնարավոր են նշանակալի հաջողություններ: Ճիշտ ժամանակին նախաձեռնություն կցուցաբերեք: Չի բացառվում, որ կարողանաք լուծել այն հարցերը, որոնց վրա վերջին ժամանակաշրջանում գլուխ էին կոտրում ձեր գործընկերները: Հնարավոր են գործնական առաջարկներ, որոնք արագ մասնագիտական վերելք են խոստանում:
Հարմար օր է անձնական հարաբերություններում նախաձեռնություն ցուցաբերելու համար: Հաջող կանցնեն ուղևորությունները: Եթե ճամփա գնաք սիրելիի հետ, դրական հույզեր կստանաք:
ԿՇԵՌՔ
Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի դասավորվի, և դրանում կլինի նաև մեղքի ձեր բաժինը. ցանկալին իրականության տեղ կընդունեք, չեք անի այն քայլերը, որոնք հիմա անհրաժեշտ են: Մի սպասեք, որ իրավիճակն ինքն իրեն կփոխվի դեպի լավը. պետք է գործել, հատկապես, եթե ձեր առջև բարձր նպատակներ եք դրել:
Հնարավոր են ձգձգումներ գործերում, չի հաջողվի սկսածն ավարտին հասցնել, երբեմն իրենց չեն արդարացնի համախոհները, որոնց վրա սովոր եք հույս դնել ամեն ինչում: Ինչպես էլ որ զարգանան իրադարձությունները, կարող եք հույս դնել սիրելիի աջակցության վրա: Նա միշտ ձեր կողմից կլինի:
ԿԱՐԻՃ
Օրը բավականին անհաջող կդասավորվի, սակայն ինչ-որ հաջողության հասնելու հնարավորություն ամեն դեպքում կունենաք: Դժվարությունները հաղթահարելու համար սառնասրտություն ու ինքնատիրապետում անհրաժեշտ կլինի: Պետք չէ տրվել հույզերին, պահի ազդեցության տակ գործել: Աշխատեք հաշվարկել ամեն քայլը, կարևոր որոշումներն ինքնուրույն ընդունել: Ուրիշների խորհուրդները, ցավոք, անօգուտ կլինեն:
Հոգ տարեք ձեր հեղինակության մասին: Ընտրողաբար մոտեցեք կապերին: Հեռու մնացեք կասկածելի անձանցից, մի վստահեք գաղտնիքները նրանց, ովքեր դեռ ձեր վստահությանը չեն արժանացել:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Լավ օր է: Այն հաջողություններ է խոստանում շատ գործերում: Ներքին ձայնի հուշումներին հետևելով՝ արագ որոշումներ կընդունեք ու չեք սխալվի: Հնարավորություն կունենաք առաջ անցնել մրցակիցներից, մասնագիտական հաղթանակներ տոնել, շահավետ գործարքներ կնքել: Օրը հատկապես հաջող կընթանա նրանց համար, ում գործունեությունը կապված է կրթության հետ:
Ինչ-որ նոր բան սովորելու ու աշխարհայացքն ընդլայնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում ծանոթությունը մարդկանց հետ, որոնց փորձը ձեզ օգտակար կլինի: Հավանական է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Վառ ու հագեցած օր է: Այն հարմար է երևակայություն, հնարամտություն ու ստեղծագործական մոտեցում պահանջող նոր գործեր սկսելու համար: Չեք վախենա փորձարկումներ անել, ռիսկի կդիմեք, եթե այն արդարացված լինի, ու հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ ուրիշները պարտություն են կրել: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք հետաքրքիր ու օգտակար կլինեն:
Չեն բացառվում ոչ մեծ ֆինանսական խնդիրները, փոքր, բայց ցավալի կորուստները: Կենսական պոտենցիալը բարձր է, հիանալի մարզավիճակում կլինեք: Կարող եք չվախենալ գերհոգնածությունից:
ՋՐՀՈՍ
Համբերատարությամբ զինվեք ու զգույշ եղեք: Սա բարդ օր է: Պետք չէ շտապել, ռիսկի դիմել, փորձել անհապաղ կյանքի կոչել ամենն, ինչ կանցնի մտքով: Համախոհներ փնտրեք, առանց նրանց հազիվ թե կարողանաք գլուխ հանել գործերից: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին ծանոթներին, վերականգնել կապերը:
Խուսափեք չմտածված ծախսերից, հրաժարվեք չպլանավորված գնումներից: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծելն ու ֆինանսական պարտավորություններով ինքներդ ձեզ կապելը: Գործարքներ կարող եք կնքել միայն նրանց հետ, ովքեր արդեն շահել են ձեր վստահությունը:
ՁԿՆԵՐ
Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Այս հատվածում ձեզանից ոչ մի գերբնական բան չի պահանջվի հաջողությունների հասնելու ու հաղթանակներ տոնելու համար: Բավական կլինի առողջ բանականությանը հետևելն ու դատարկ ֆանտազիաներով չտարվելը: Ավելի ուշ իրավիճակը ավելի լարված կդառնա, ձգձգումներ կառաջանան գործերում, իսկ շրջապատի հետ տարաձայնությունները կխանգարեն ճիշտ ժամանակին ավարտել սկսած աշխատանքը:
Օրվա երկրորդ կեսին մանրամասն ուսումնասիրեք ստացվող ցանկացած տեղեկատվություն: Ձեզ կարող են հատուկ մոլորության մեջ գցել: Ցանկալի չէ այս հատվածում խոշոր գործարքներ կնքելն ու գումարը ռիսկի ենթարկելը:
loading...