Դարչինի և մեղրի խառնուրդն ամենահզոր բնական միջոցն է, այն տարբեր նպատակներով է օգտագործվում: Քանի որ այն 100%-ով բնական է, կողմնակի ազդեցություն չունի:
Խորհուրդ է տրվում օգտագործել միայն օրգանական հում մեղր:
Ներկայացնում ենք դարչինի և մեղրի մի քանի լավագույն առավելություններ առողջության համար՝
1. Ստամոքսի խանգարում
Կարող է լավացնել մարսողությունը, խոչընդոտել չափից շատ ուտելուն:
2. Խոլեստերինի մակարդակի նվազեցում
Խառնուրդ պատրաստեք 3 թ/գ դարչինով և 2 ճ/գ մեղրով: Խմեք օրվա ընթացքոմ, 2 ժամում խոլեստերինի մակարդակը կնվազեցնեք 10%-ով:
3. Հանգստացնում է խանգարումը
Այս բնական դեղամիջոցը հանգստացնող ազդեցություն է ունենում, հանգստացնում է ստամոքսի խանգարումը, խոչընդոտում է խոցերի առաջացմանը:
4. Սրտանոթային խնդիրներ
Մածուկ պատրաստեք 3 բաղադրիչով և օգտագործեք որպես ջեմի այլընտրանք: Մածուկը կերեք առավոտյան մի կտոր հացով:
Այդպիսով կկարգավորեք սրտխփոցը: Դա կօգնի ավելի հեշտ շնչել, լավացնել զարկերակների առողջությունը:
5. Միզապարկի վարակներ
Միզապարկի միկրոբները վերացնելու համար օգտագործեք 1 բաժակ տաք ջուր 1 թ/գ մեղրով և 2 ճ/գ դարչինով:
6. Բերանի տհաճ հոտ
Օրվա ընթացքում շնչառությունը թարմացնելու համար բերանի խոռոչը ողողեք մեղրը և դարչինը տաք ջրին խառնելով:
7. Գրիպ
Մեղրը լավ հայտնի է գրիպը բուժելու կարողությամբ:
8. Լսողության կորուստ
Լավացրեք լսողությունը՝ օրական 2 անգամ մեղրի և դարչինի խառնուրդ օգտագործելով:
9. Պզուկներ
Խառնուրդ պատրաստեք 1 թ/գ դարչինով և 3 ճ/գ մեղրով, քսեք պզուկների վրա: Թողեք գիշերը մնա, առավոտյան լվացեք: Պրոցեդուրան կրկնեք 2 շաբաթ:
10. Արթրիտ
Նաև կարող եք քրոնիկական ցավը բուժել մեկ պտղունց դարչինի և 1 թ/գ մեղրի խառնուրդով:
11. Հոգնածություն
Խորհուրդ է տրվում օրգանիզմի կենսական ուժերը լավացնելու համար օրական դարչին և ½ ճ/գ մեղր օգտագործել տաք ջրով:
12. Բարձրացնում է իմունիտետը
Այս բնական միջոցի պարբերական օգտագործումը կարող է վերացնել բակտերիաները, պայքարել վիրուսների դեմ:
13. Մրսածություն
Մրսածության կամ սինուսիտի դեպքում ¼ թ/գ դարչին և 1 ճ/գ մեղր խառնեք 1 բաժակ տաք ջրին, օգտագործեք 3 օր:
14. Մազաթափություն
Մազաթափությունը կանխելու համար կարող եք խառնուրդ պատրաստել 1 ճ/գ մեղրով, 1 թ/գ դարչինով և ոչ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղով: Խառնուրդը ներմերսեք գլխամաշկին՝ նախքան մազերը լվալը: 15 րոպե անց մազերը լավ լվացեք:
15. Ատամի ցավ
Ատամի ցավը մեղմացրեք 5 թ/գ մեղրով ու 1 թ/գ դարչինով: Մածուկն օրական 3 անգամ քսեք ցավող ատամին:
16. Գազեր
Այս բուժումը շատ օգտակար է գազերի քանակի նվազեցման համար:
17. Միջատների խայթոց
Բզեզի խայթոցի դեպքում այս խառնուրդը կարող է շատ օգտակար լինել, պարզապես խառնեք մի քիչ դարչին, մեղր և տաք ջուր (1:2): Մերսեք մաշկի խնդրահարույց հատվածը և ցավն ու քորը կվերանան:
18. Մաշկային վարակներ
Խառնուրդ պատրաստեք հավասար քանակությամբ դարչինով ու մեղրով, այն ներմերսեք խնդրահարույց մաշկին, քարաքոսը, էկզեման կվերանան: