Ես երկար փորձեցի լռել, բայց այլևս չեմ դիմանում այս անիմաստ հերոսացման պրոցեսին: 
Խոսքը "Շանթ" հեռուստաընկերության օպերատոր Դավիթի մասին է: Ինչու՞ եք հերոսացնում: Ի՞նչ է արել: Նրա փոխարեն կարող էր լինել ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ մարդ: Էլ ոնց կլիներ... Ազեռները կարող էին կրակել յուրաքանչյուր մեքենայի, դրանից հերոս չեն դառնում:
Իսկ եթե չգիտեք, թե ով է նա, ես կպատմեմ: 
Դավիթի հղի կինը՝ Մարալը, այսօր իր երեք երեխաների հետ հենց նրա պատճառով դրսում է: Որովհետև չի կարողացել դիմանալ ծեծին և անիմաստ վեճերին: 
Մոտ 6 ամիս առաջ Մարալին գտել էր "Բարի մամայի" անդամներից մեկը, բենզալցակայանի մոտ, մեքենայի մեջ: Տաքսու վարորդին չգիտեր, ինչ ասեր: Տեղ չուներ գնալու: Պարզապես շատ ցուրտ էր և միակ տեղը, որտեղ երեխաները կարող էին տաքանալ, այդ մեքենան էր: Մարալը ուզում էր երեխաներին հանձնել մանկատուն, որ աշխատանք ու ապրելու տեղ գտնի, այնուհետև ետ վերցնի: Բայց մի հատ նայեք այս լույսի պես երեխաներին: Ի դեպ, մեծ աղջիկը հաշմանդամ է...
Մի բարի մարդ տեղավորեց նրանց իր մոտ հյուրանոցում, մինչև մենք գտանք վարձով տուն: 
Այդ ընթացքում Դավիթն անդադար զանգում էր, պահանջում ասել իր կնոջ և երեխաների տեղը: Բայց, չգիտես ինչու, կնոջը չէր զանգահարում: Տերրորի ենթարկվում էինք մենք՝ ես, մեր "Բարի մամայի" անդամները: Հասավ նրան, որ ամուսինս վերցրեց հեռախոսը և բացատրեց, որ պետք է հեռու մնա մեզանից: Ու միակ մարդը, ով իր տեղն իրավասու է ասել, հենց Մարալն է:

Image may contain: 3 people, people standing, tree, shoes, child and outdoor
Անցավ 2 ամիս: Պարզվեց, որ Մարալը հղի է: Որոշեց ամուսնուն ևս մեկ շանս տալ: Մենք չխոչընդոտեցինք, քանի որ որոշումն իրենն էր: Ու նրանք սկսեցին ապրել Երևանում, մեր բարերարներից մեկի կողմից վարձած բնակարանում : 
Բայց Դավիթը իրեն կրկին չարդարացրեց: Մարալը նույնիսկ դիմել էր "Կիսաբաց լուսամուտներ", որ օգնություն խնդրի:
Այսօր նա կանանց ապաստանում է, ուր երկար մնալ չի կարող: 
Դավիթը փորձել է ձևական ինքնասպանություն գործել, որ արդարանա "Կիսաբաց լուսամուտների" նկարահանող խմբի աչքին... Չստացված շոուն ավարտվեց ոստիկանությունում, այնուհետև Դավիթը հավաքեց իրերն ու հայտնվեց Գյումրիում:
Այս պահին հարկավոր է աջակցել Դավիթի կնոջը, քանի որ նախ հղի է, իսկ հետո միայնակ 4 երեխաների հետ անհնար է տեղ գտնել ապրելու: Համոզված եմ, որ այլևս չի կրկնի իր սխալը: 
Ու առանձին մի քանի բառ Մարալի ընտանիքի մասին: Մայրը, անունը չեմ հիշում, անդադար զանգում ու մունաթ էր գալիս, որ ես քանդում եմ իր և իր աղջկա ընտանիքը: Ասում էին, որ թաքցնում ենք նրանց: Բայց, ինչպես և Դավիթը, նույնիսկ չէր զանգում Մարալին, որ աղջկա հետ խոսեր: 
Ինչու՞: Որովհետև չուներ ցանկություն: Ու այսօր էլ, երբ Մարալը դրսում է, չի առաջարկում տանել իրենց տուն: Փոխարենը պատրաստ է մունաթ գալ և մեղադրել ողջ աշխարհին: 
Ես պարզապես զարմանում եմ, թե ինչպես է Մարալը մեծացել այդ ընտանիքում և այդքան հոգատար մայր դարձել: 
Մեր վարձած տանից մոտ 15 օր առաջ է դուրս եկել, նույնիսկ իրերը տեղ չուներ տանելու: 
Այս ամենից հետո Մարալը կրկին գնացել է և ամուսնուն հանդիպել: Ու կրկին ուզում է միանալ: 
Այսքանը:

Image may contain: 1 person, sitting and indoor

Image may contain: 1 person, standing

Image may contain: 1 person, child, close-up and indoor

loading...