Խոյ: Այսօր ձեզ կգովաբանեն և դա ձեզ դուր կգա։ Հնարավոր է, որ դրա պատճառով ձեզ մեղավոր զգաք, սակայն կարիք չկա, քանի որ դուք արժանի եք գովասանքի խոսքերին։
Ցուլ: Այսօր պետք է իմաստուն լինեք ու հասկանաք, թե ում պետք է վստահել, ում ոչ։ Թույլ մի տվեք, որ ձեզ օգտագործեն ու միայն շահի համար ձեր կողքին լինեն։
Երկվորյակ: Այսօր պետք է ձեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնեք կարևոր հարցերի շուրջ։ Նպատակասլաց եղեք ու ձեր ցանկություններին հասնելու ճանապարհներ փնտրեք։ Այսօր անգործության մատնվել պետք չէ։
Խեցգետին: Այսօր պետք մտածեք ձեր ապագայի մասին։ Հնարավոր է, որ կա ինչ-որ աշխատանք, որը լավ աշխատավարձ ունի, սակայն դուր չի գալիս ձեզ։ Փորձեք ճիշտ որոշում կայացնել, քանի որ սխալվելու դեպքում դեռ երկար կփոշմանեք։ Ընտրեք՝ աշխատանքը կամ ցանկությունները։
Առյուծ: Այսօր կփորձեք բոլորին անցնել ու առաջինը լինել, սակայն պետք է խուսափեք չմտածված գործողություններից։ Հնարավոր է, որ վատ իրավիճակի մեջ հայտնվեք։ Ձգտեք ձեր նպատակների իրականացմանը, սակայն մի վնասեք ոչ ոքի։
Կույս: Այսօր կկարողանաք լեզու գտնել ձեզնից տարիքով ավելի մեծ մարդկանց հետ։ Նրանք ավելի շատ գիտեն, քան դուք, այդ պատճառով էլ պետք է փորձեք շփվել նրանց հետ։ Օրվա ընթացքում կկարողանաք նոր գիտելիքներ ու տպավորություններ ստանալ։
Կշեռք: Այսօր պետք է ավարտին հասցնեք բոլոր գործերը։ Օրվա ընթացքում որոշ դժվարություններ կունենաք, սակայն կկարողանաք արագ հաղթահարել դրանք։ Փորձեք ավելի ուշադիր ու զգոն լինել։
Կարիճ: Այսօր կարող եք քննադատության ենթարկվել, սակայն դուք կարողանում եք այդպիսի իրավիճակներում սառը դատել, այնպես որ անհանգստանալու կարիք չկա։ Ցանկացած քննադատություն ընդունեք որպես կատարելագործվելու մոտիվացիա։
Աղեղնավոր: Այսօր չեք կարողանա կենտրոնանալ և ձեր աշխատանքի արդյունավետությունը կնվազի։ Ձեզ հանգիստ է անհրաժեշտ։ Փորձեք թարմանալ ու հանգստանալ և միայն այդ դեպքում կկարողանաք արդյունավետ աշխատանքի վերադառնալ։
Այծեղջյուր: Այսօր հաճույքներով լի օր կունենաք։ Այսօր մարդիկ կհիանան ձեզնով ու շատ դրական տրամադրված կլինեն ձեր նկատմամբ։ Օգտվեք առիթից ու նոր ընկերներ ձեռք բերեք։
Ջրհոս: Այսօր ձեր ընկերներին օգնություն պետք կգա, սակայն նրանք չեն օգտագործի ձեզ։ Այնպես որ, օգնեք նրանց, ում կարող եք, իսկ երեկոյան հաճելի անակնկալ կստանաք։
Ձկներ։ Այսօր ձեր սիրելիներին կկարողանաք ցույց տալ, թե որքան շատ եք սիրում ու գնահատում նրանց։ Ձեր հարաբերությունները վերջապես կհարթվեն, իսկ խնդիրների մասին կմոռանաք։ Ի դեպ, խոսքը վերաբերվում է ոչ միայն երկրորդ կեսին։ Օրը բավականին հաճելի ու դրական կլինի։