Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը շարունակում է իր Instagram-ում արխիվային լուսանկարներ հրապարակել: Երգչուհին օրեր առաջ իր հետևորդների հետ կիսվել էր «Վերջին զանգի» լուսանկարով, իսկ այսօր կրկին դպրոցական լուսանկար է հրապարակել. «Ես ու չոլկես:  Նոնան՝ իմ կողքի աղջիկը, մտերիմ ընկերուհիս է, Գոհարը, Քրիստիկը, Տաթևը և Ասպրամը: Մութ ու ցուրտ տարիներ, 10-րդ դասարան (վարագույրները  ասում են՝ վերանորոգել են դպրոցս)»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

 

loading...