Արտաքինը շատ կարևոր է: Այն օգնում է ուշադրություն գրավել և նախնական դրական տպավորություն գործել: Սակայն կան որոշ բաներ, որ միանգամից կարող են հիասթափեցնել ցանկացած տղամարդու, անգամ, եթե դուք համարվում եք էքստրեմալ գայթակղիչ:

Ներկայացնում ենք 18 բան, որ անմիջապես կհիասթափեցնեն ցանկացած տղամարդու, անգամ եթե դուք շատ գայթաղիչ եք:

  1. Երբ դուք նկատում եք կյանքի միայն բացասական երևույթները, շարունակ բողոքում եք և անտեսում դրականը:
     
  2. Երբ ասում եք, որ առողջ եք մոտենում սպորտային խաղերին, սակայն դառնում եք անտանելի, եթե չեք հաղթում:
     
  3. Երբ դուք շարունակ նկատում և խոսում եք այլ տղամարդկանց, սակայն բացարձակ չեք գնահատում ձեր կողքի տղամարդուն:
     
  4. Երբ դուք ցանկացած կնոջ նայում եք որպես մրցակցի կամ էլ նախանձով լցված:
     
  5. Եթե դուք փորձում եք սահմանափակել նրա ազատությունը և միանգամից բորվոքվում ընկերների հետ հավաքվելու մասին լսելով:
     
  6. Երբ դուք չափազանց սիրալիր եք ձեր ընկերների հանդեպ նրանց ներկայությամբ, սակայն նրանք հետևից ինչ ասես, չեք խոսում:
     
  7. Եթե դուք ունակ չեք նրա հետ զրույց վարելու իսկապես կարևոր և էական թեմաներով:
     
  8. Եթե դուք չափում եք ձեր երջանկությունը թանկարժեք նվերներով:
     
  9. Երբ դուք չեք ցանկանում ձեր առջև նպատակներ դնել և կատարելագործվել:
     
  10. Երբ դուք հրաժարվում եք պատմել, թե ինչն է ձեզ անհանգստացնում՝ ասելով՝ «ամեն բան կարգին է», երբ ակնհայտորեն այդպես չէ:
     
  11. Երբ դուք պայմաններ և ուլտիմատումներ եք դնում, երբ ինչ-որ բան ձեր ուզածով չի լինում:
     
  12. Երբ դուք նրա հետ վիճում եք բացարձակապես ամեն բանի հաշվով:
     
  13. Երբ դուք նրա դերը ցածրացնում եք նրա ընկերների և ընտանիքի առաջ:
     
  14. Երբ դուք ծաղրի առարկա եք դարձնում նրա նախասիրությունները:
     
  15. Երբ դուք հրաժարվում եք ջանք գործադրել նրա ընկերների և ընտանիքի հետ լավ հարաբերություններ կառուցելու համար:
     
  16. Երբ դուք զրույցի ընթացքում անտարբեր եք երևում՝ շարունակ հեռախոսը քրքրելով:
     
  17. Երբ դուք խոսում եք միայն ձեր մասին և շարունակ բամբասում եք ուրիշներից:
     
  18. Երբ դուք ինքներդ ձեզ չեք արժևորում:

 

Նյութի աղբյուր՝ Blognews

 

loading...