Տոկիոյի համալսարանի գիտնականները արտասովոր փորձարկում են անցկացնում, որի հիմնական նպատակն է մարդու ենթաստամոքսային գեղձով եւ մարդկային այլ օրգաններով խոզեր բուծել: Այլ կերպ ասած` ճապոնացիները «խոզամարդ» են ստեղծում:
Www.informing.ru-ն գրում է, որ սկզբում մեկ ցեղատեսակի խոզերին փոխպատվաստում են այլ տեսակի օրգաններ, օրինակ` խաչասերում են սեւ եւ սպիտակ խոզերին: Պրոֆեսոր Հիրո Նակաուչիի գլխավորած խումբը պարծենում է, թե սովորել է խաչասերել մկներին առնետների հետ:
Եթե պարզվի, որ խոզերի եւ մարդկանց դեպքում նույն սկզբունքն է աշխատում, ապա առաջին արդյունքները կարելի է տեսնել արդեն առաջիկա հինգ տարwum: Եթե ամեն ինչ ստացվի, ապա հիվանդները փոխպատվաստման համար տարիներով չեն սպասի դոնորական օրգանների:
Լուսանկարը ստորև.
Աղբյուր ‘ http://goodinfo.su/?p=51025