Խոյ: Այսօր ինչ-որ մեկը կփորձի նյարդայնացնել ձեզ: Դուք պետք է փորձեք խուսափել այդ մարդու հետ շփումից, քանի որ կարող եք կորցնել ինքնատիրապետումը: Եթե կատարվող իրադարձություններին դրական տեսանկյունից նայեք, հեշտությամբ կկարողանաք հաղթահարել բոլոր դժվարությունները:
Ցուլ: Այսօր ինչ-որ անսպասելի իրադարձություն կլինի, սակայն դուք կկարողանաք դրան ճիշտ արձագանքել։ Արդյունքում կհպարտանաք ձեզնով: Բացի այդ, սթրեսային ու լարված իրավիճակներում հանգստություն պահպանելը լավ ազդեցություն կունենա ձեր հեղինակության վրա: Այսօր փորձեք ավելի մեծ ու գլոբալ խնդիրների մասին մտածել և մի կենտրոնացեք փոքր ու աննշան դժվարությունների վրա:
Երկվորյակ: Այսօր պետք է թույլ չտաք, որպեսզի մշակութային կամ սոցիալական տարաձայնությունների հետևանքով խնդիրներ ստեղծվեն: Այլ մտածելակերպ ունեցող մարդկանց հետ շփումը կարող է նոր հորիզոններ բացել ձեր առաջ: Փորձեք ավելի բաց լինել մարդկանց հետ շփման մեջ ու չխուսափել անծանոթներից:
Խեցգետին: Այսօր ձեզ շրջապատող մարդիկ կփորձեն ձեզ ավելի լավ ճանաչել, սակայն առանց ձեր օգնության դա անել չի ստացվի: Հնարավոր է, որ նրանց պահվածքը ձեզ անհարմար դրության մեջ գցի, սակայն, եթե գնաք նրանց ընդառաջ ու փորձեք ինքներդ առաջին քայլն անել, ամեն ինչ հարթ կանցնի: Մի վախեցեք մերժում ստանալուց, քանի որ այդ դեպքում դուք վստահ կլինեք, որ արել եք ամեն հնարավորը:
Առյուծ: Այսօր պետք է փորձեք կարգավորել ձեր կյանքը: Առաջին հերթին մտածեք այն մասին, ինչը ձեզ դուր չի գալիս ու փորձեք պատկերացնել այն տարբերակը, որը ձեզ միանգամայն կգոհացնի: Մինչև ինչ-որ քայլեր ձեռնարկելը, մտածեք, թե ինչի համար եք դա անում և ինչ նպատակներ ունեք: Միայն հստակ պատերացումներ ունենալու դեպքում կկարողանաք հաջողության հասնել:
Կույս: Այսօր փորձեք հասնել ձեր ամենակարևոր նպատակներին: Գործի դրեք ձեր ամբողջ հմայքն ու գրավչությունը, դրանց միջոցով մեծ բարձրունքների կկարողանաք հասնել: Այսօր կարող եք ներազդել մարդկանց վրա և նրանք ամեն կերպ կփորձեն օգնել ձեզ: Օգտագործեք այդ հնարավորությունը:
Կշեռք: Այսօր պետք է փորձեք խուսափել կյանքի նկատմամբ այլ հայացքներ ունեցող մարդկանց հետ շփումից: Ձեր միջև բազմաթիվ տարաձայնություններ կծնվեն, որոնք, ի վերջո, վեճի կվերածվեն: Այնպես որ, օրն անցկացրեք գաղափարակից ընկերների հետ ու փորձեք հանգստանալ:
Կարիճ: Այսօր պետք է հնարավորինս անկեղծ լինեք, սակայն զգույշ եղեք ու հաշվի առեք, թե ում և ինչպես եք մատուցում ճշմարտությունը: Եթե ինչ-որ գաղտնիք հայտնեք այն մարդկանց, որոնք չպետք է այդ մասին իմանային, լուրջ խնդիրներ կունենաք: Այսօր խորը մտածեք, մինչև ինչ-որ բան ասելը:
Աղեղնավոր: Այսօր խարդախության ականատեսը կլինեք: Այդ մասին ոչ մի դեպքում չի կարելի լռել, քանի որ դա կարող է ազդել ձեր ու ձեր գործընկերների աշխատանքի վրա: Պատմեք բոլորին, թե ինչ է պատահել և նրանք կգնահատեն ձեր անկեղծությունը:
Այծեղջյուր: Այսօր նոր ընկերներ ձեռք կբերեք, սակայն մի շտապեք անկեղծանալ նրանց հետ ու պատմել ձեր գաղտնիքները: Փորձեք նրանց ավելի լավ ճանաչել, հնարավոր է, որ նրանք այնպիսին չեն, ինչպիսին ներկայանում են: Մի շտապեք և ավելի ուշադիր եղեք:
Ջրհոս: Այսօր ոչ մի դեպքում չպետք է անվճռական լինեք: Դա կարող է խանգարել ձեզ հասնել ձեր նպատակներին: Ավելի ինքնավստահ ու համարձակ եղեք և միայն այդ դեպքում կկարողանաք ճիշտ տպավորություն թողնել մարդկանց վրա:
Ձկներ։ Այսօր էներգիայով լեցուն օր կունենաք: Դրա շնորհիվ կկարողանաք բարձրացնել բոլորի տրամադրությունն ու հիանալի օր պարգևել: Սա լավ օր է, որպեսզի ծանոթանաք նոր մարդկանց հետ ու լավ ժամանակ անցկացնեք: