Ներկայացնում ենք պարզ ըմպելիք, որը լրացուցիչ կարող է այրել մարմնի ավելորդ ճարպը:
Կան շատ մթերքներ, որոնք արագ արդյունք են խոստանում, բայց միայն մարքեթինգային խաբեություն են՝ ավելի շատ վաճառքի համար:
Մեր մարմինը, որպես կանոն, ճարպ է այրում ամբողջ օրը, բայց դա չի կարող մեկ ժամում տեղի ունենալ:
Ճարպը, ինչպես հարկն է, այրելու համար պետք կլինի արագացնել նյութափոխանակությունը, ուստի այն հնարավորություն կունենա ճարպ այրելու քնած ժամանակ:
Դա կարող եք անել որոշ բնական բաղադրիչների խառնուրդով, որոնք կխթանեն մարսողությունը և կօգնեն նիհարել կարճ ժամանակում:
Ներկայացնում ենք հրաշք միջոցի պատրաստման ձևը:
Բաղադրիչները՝
- 1 ճ/գ քացախ,
- 1 թ/գ փոշենման կոճապղպեղ,
- 1 կիտրոն,
- 1 փունջ մաղադանոս,
- ½ լ ջուր,
- 1 պտղունց դարչին:
Պատրաստումը՝
Ջուրը եռացրեք, ավելացրեք մնացած բաղադրիչները, կրակը մարմանդ կրակի վրա եփեք որոշ ժամանակ:
Հետո այն թողեք սառչի, քամեք և լցրեք շշի մեջ:
Ամեն գիշեր քնելուց առաջ ընդունեք 1 բաժակ ըմպելիք: