Ժամանակին, երբ համայն հայությունը դիտում էր «Կլոն» հեռուստասերիալը, Երևանում մեծ պահանջարկ ձեռք բերեցին պորտապարի դասընթացները: Հայուհիները ոգևորվածությամբ պորտապար էին սովորում, սերիալի գլխավոր հերոսուհուց՝ Ջեյդից հետ չմնալու համար: Հիմա էլ, երբ Հայաստանը բռնել է համատարած հնդկայնացման ճանապարհը, հայուհիները հնդկական թեմատիկայով են տարվել: Մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանն էլ է որոշել հետ չմնալ «թրենդից» ու իր ձեռքին ու մարմնին ՄԵՀԵՆԴԻ է նկարել՝ Իչակիի նման:
loading...