Երկու ընկեր այս կիսամեռ շանը գտան ճանապարհի խոտածածկ հատվածում: Նրանք սկզբում կարծեցին, թե կենդանին սատկած է, բայց նկատելով, որ նա շարժվում է, մոտեցան: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ նկատեցին, որ շունը իր կրծքի տակ պատսպարել է ձագին՝ ամենաթանկ գանձին, որն ուներ աշխարհում:
Հասկի ցեղատեսակի մայր-շունը հազվադեպ հանդիպող ուտելիքի լավագույն կտորները տվել էր ձագին, այդ պատճառով էլ նա համեմատաբար ավելի լավ վիճակում էր:
Տղաները երկար չմտածեցին․ երկու շներին էլ վերցրին իրենց հետ, բուժեցին ու կերակրեցին: Երկու ամիս անց կիսամեռ շների հետք անգամ չէր մնացել ժիր ու կայտառ չորքոտանիների մոտ:
loading...