Մարդիկ պատրաստ են բազմազան քայլերի՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար, այդ թվում՝ հետևել խիստ և անառողջ սննդակարգի։ Fithacker.ru կայքը գրում է, որ որոշ դիետաներ նույնիսկ վտանգավոր են առողջության համար։ Խնձորն օգտակար միրգ է, որը կարող է լավացնել նյութափոխանակությունը. այն պարունակում է անհրաժեշտ սննդարար նյութեր, որոնք չափազանց կարևոր են առողջության համար։ Բացի այդ, խնձորը կարող է ամրացնել նաև իմունիտետը։ Այն հարուստ է վիտամիններով՝ A, B, C, ինչպես նաև օրգանական թթուներով։ Խնձորը նաև պեկտին է պարունակում, որը կարող է կարգավորել աղիների միկրոֆլորան և օգնում է նիհարել։
1-3 օրեր
- Նախաճաշ՝ 2 խնձոր և 1 խաշած ձու
- Ճաշ՝ 2 խնձոր և 1 խաշած ձու
- Ընթրիք՝ 1 եփած ձու
4-7 օրեր
- Նախաճաշ՝ 2 խնձոր և 1 խաշած ձու
- Ճաշ՝ 2 խնձոր և 1 խաշած ձու, մի բուռ նուշ
- Ընթրիք՝ 1 եփած ձու
Այս սննդակարգին հետևելու ընթացքում անհրաժեշտ է խուսափել աղի և շաքարի օգտագործումից, խմել կամ ջուր, կամ թեյ։ Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել նվազագույնը 1 լիտր ջուր՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։
Նյութի աղբյուր՝ https://168.am/2016/12/05/723608.html