Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանն այսօր նշանադրվեց: Նրա ընտրյալը մասնագիտությամբ փաստաբան է՝ Լոս Անջելեսից: Զույգն ամուսնությունից հետո բնակություն է հաստատելու ԱՄՆ-ում: Երևանի ռեստորաններից մեկում քիչ առաջ կայացավ զույգի նշանդրեքի արարողությունը, որին ներկա էին հարազատները, ընկերները, ընտանիքի անդամները: BlogNews.am-ն ներկա էր միջոցառմանը և ներկայացնում է խնջույքի հետաքրքիր կադրերը: 

Հարսանյաց սրահում ներկա էր քահանան, ով էլ կատարեց նշանադրության արարողություն: Երեկոն վարում էր Սամվել Գրիգորյանը, իսկ Սարգիս Ավետիսյանի «Գտել եմ քեզ» երգի ներքո էլ զույգը պարեց իրենց առաջին տանգոն: 

Հրավիրվածների շարքում էին նաև երգչուհու կոլեգաները և շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Նարեկ Բավեյանը կնոջ հետ, Սոնա Շահգելդյանը, Մհերը և Ժոռան, Օլգա Այվազյանը, Լիլիթ Կարապետյան, Նառա Դիլանյանը, Տաթևիկ Ադումյանը, Հրաչ Մուրադյանը և այլք: 



Նյութի աղբյուր՝ Blognews

loading...