Խոյ: Այսօր հիանալի տրամադրություն կունենաք: Օրվա ընթացքում ձեզնից տարիքով ավելի մեծ մարդկանց հետ կշփվեք ու դասեր կքաղեք նրանցից: Օրը հագեցած կլինի դրական տպավորություններով ու մարդկանցով:
Ցուլ: Այսօր չեք կողմնորոշվի ու չեք հասկանա, թե ինչով է պետք զբաղվել: Լավագույն որոշումը կլինի ոչինչ չանելը: Ավելի լավ է այսօր տանը մնալ ու զբաղվել տնային գործերով, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ:
Երկվորյակ: Այսօր լուրջ խնդիրներ կունենաք, որոնք իրենց հետևանքները կունենան: Այսօր կկարողանաք հաջողության հասնել, եթե նպատակասլաց լինեք ու կարողանաք արտահայտել ձեր կարծիքը: Այսօր ամեն բան ձեզնից է կախված:
Խեցգետին: Այսօր աշխատավայրում փոքրիկ խնդիրներ կունենաք, սակայն օրվա երկրորդ կեսին դրանք կհարթվեն: Հենց այդ ընթացքում էլ պետք է հնարավորինս ուշադիր լինեք ու ստուգեք ձեր աշխատանքը: Օրվա ընթացքում պետք է ինքնավստահ ու համարձակ լինեք:
Առյուծ: Այսօր նոր գաղափարներ կունենաք, որոնք կցանկանաք իրականացնել: Հնարավոր է, որ ամբողջապես նվիրվեք արվեստին ու չցանկանաք հրաժարվել դրանից: Արեք այն, ինչ թելադրում է ձեր սիրտը:
Կույս: Այսօր բավականին հետաքրքիր խոսակցություն կունենաք, որը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ: Ցանկացած նախաձեռնություն հաջողությամբ կպսակվի: Ընդհանուր առմամբ բավականին հաջող օր կունենաք:
Կշեռք: Այսօր կհաջողվի որոշ ծրագրեր իրագործել, սակայն ընդհանուր առմամբ բավականին ծանր օր կլինի: Չեք կարողանա գլուխ հանել առօրյա հոգսերից ու տրամադրության անկում կունենաք: Օրվա վերջում իրավիճակն ավելի դրական կլինի:
Կարիճ: Այսօր էներգիայով լեցուն ու ակտիվ կլինեք: Ձեր ակտիվության շնորհիվ կկարողանաք ուշադրություն գրավել ու հիշվել: Դա կօգնի ձեզ ապագայում ու լավ ծանոթությունների հիմք կդառնա: Այսօր համեստություն անել պետք չէ, եղեք այնպիսին, ինչպիսին կաք:
Աղեղնավոր: Այսօր հաջող օր կլինի: Կկարողանաք մի փոքր հանգստանալ, ինչպես նաև աշխատել: Օրվա ընթացքում բարձր տրամադրություն կունենաք ու կկարողանաք խուսափել տարատեսակ վեճերից:
Այծեղջյուր: Այսօր փոփոխությունների կարիք կունենաք: Օրվա ընթացքում կձգտեք որքան հնարավոր է տարբերվել ու անսովոր կերպ ապրել: Այսօր արեք այն ամենը, ինչ նախկինում դեռ չեք արել: Թույլ տվեք, որ ձեր կյանքում փոփոխություններ լինեն:
Ջրհոս: Այսօր շատ պահանջված կլինեք, սակայն կցանկանաք միայնակ մնալ: Օրվա ընթացքում փորձեք առանձնանալ ու սեփական մտքերի հետ միայնակ մնալ: Պետք չէ անել այն, ինչ չեք ցանկանում, կարևոր չէ, թե մարդիկ ինչ կմտածեն:
Ձկներ։ Այսօր արագ կմտածեք ու բոլոր որոշումներն արագ կկայացնեք: Դա չի նշանակում, որ կսխալվեք, քանի որ այսօր ձեր ուղեղը սովորականից ավելի ճկուն է: Բոլոր որոշումները կշռադատված, բայց արագ կկայացվեն: Սա հիանալի օր է որևէ բիզնես նախագիծ մտածելու համար: