Մարդու ընտրությունը կարող է շատ բան բացահայտել նրա մասին: Հաճախ ընտրության վրա ազդում են բնավորության գծերը, խառնվածքն ու անհատականությունը:
Marketium-ը նշում է, որ այս հոգեբանական թեստը ևս ընտրության հիման վրա է ստեղծված: Ընտրեք, թե ում կօգնեիք առաջին հերթին: Պատասխանը կարող է շատ բան բացահայտել ձեր մասին:
1. Եթե որոշել եք օգնել տատիկին, ապա դուք բարձր արժեքների տեր մարդ եք, ով գնահատում է պատմությունն ու անցյալի ավանդույթները: Դուք երկար մտածում եք, մինչև քայլ անելն ու բավականին իրատեսորեն եք նայում աշխարհին: Ինչպես նաև, դուք շատ լավ եք դաստիարակված:
2. Եթե որոշել եք օգնել փիսիկին, ապա դուք շատ բարի մարդ եք: Բնությունն ու կենդանական աշխարհն ավելի մեծ նշանակություն ունեն ձեզ համար, քան մարիկ: Բնության գրկում ձեզ ազատ ու հանգիստ եք զգում: Դուք երազկոտ ու թեթև մարդ եք:
3. Եթե որոշել եք օգնել տղամարդուն, ապա դուք լուրջ և պատասխանատու մարդ եք: Դուք շատ ընկերներ ունեք, որոնք միշտ կարող են հույս դնել ձեզ վրա: Աշխատանքից չեք վախենում ու շատ նպատակասլաց եք:
4. Եթե որոշել եք օգնել կնոջը, ապա դուք այնպիսի մարդ եք, ով հաճույք է ստանում ինչ-որ մեկին օգնելիս: Ձեզ դուր է գալիս զգալ, որ մարդիկ ունեն ձեր կարիքը: Սիրում եք ուշադրության կենտրոնում լինել ու լսել, որ մարդիկ հպարտանում են ձեզնով: