Երեխաների մոտ՝ պատանեկության շրժանում, հաճախ են լինում դեպքեր, երբ ծաղրում են իրենց ընկերներին՝ հիմնվելով, նրանց արտաքին «թերությունների» վրա: Մեկին ծաղրում են ականջների պատճառով, մյուսին քթի, մեկ այլ երեխային հասակի և այլն: Բայց, երբևէ ձեր մտքով կանցնե՞ր, որ աղջկան կարող են ծաղրել հաստ հոնքերի պատճառով: Փոքր տարիքում, այդ ծաղրի էր արժանացել Նատալյա Քաստելլարը:
«Երբ փոքր էի, անընդհատ ծաղրի էի արժանանում իմ, չափից շատ հաստ հոնքերի պատճառով»- ասում է 17-ամյա Նատալյան:
Համադասարանցիներն այնքան էին նեղացնում աղջկան, որ նույնիսկ որոշել էր սափրել հոնքերը:
Բարեբախտաբար, այժմ բավականին արդի են հաստ հոնքերը, իսկ Նատալյան հարմարվել և նույնիսկ շատ է սիրում իր հոնքերը, որովհետև դրանց շնորհիվ, նա ունի յուրահատուկ գեղեցկություն:
Ասեմ ավելին. իր հաստ և տարբերվող հոնքերի շնորհիվ, աղջիկը չի վրիպել NEXT մոդելային գործակալության տեսադաշտից և այժմ կնքել է պայմանագիր՝ աշխատելու, այդ գործակալությունում: Նա արդեն հասցրել է մասնակցել NARS և Mansur Gavriel նկարահանումներին:
«Իմ հոնքերն, իմ այցեքարտն են, և ես ափսոսում եմ, որ ժամանակին չեմ սիրել նրանց: Շատերն իմ նկարների տակ թողնում են վիրավորանք և ծաղրանք պարունակող մեկնաբանություններ, բայց ես նրանց բացասաբար չեմ արձագանքում, քանի որ նրանց ուզածն էլ, հենց դա է»: