Թևատակերի հատվածը մաքրելուց հետո շատերը գրգռվածություն, վարակներ, նույնիսկ սպիներ են ունենում: Ներկայացնում ենք 3 բաղադրատոմս, որոնցով աննման հարթություն կստանաք առանց ածելու և մազահանող սարքի:
Մեր առաջարկած բաղադրիչները բնական են, վիտամիններով հարուստ:
1. Շաքարավազ և կիտրոնի հյութԽառնեք 2 ճ/գ կիտրոնի հյութ և 1 ճ/գ շաքարավազ: Մածուկը քսեք խնդրահարույց մասին: 2-3 րոպե անց մաշկը սրբեք տաք ջրով թրջված մաքուր սրբիչով:
2. Ձվի սպիտակուց և եգիպտացորենի ալյուր
Խառնեք 1 ճ/գ ձվի սպիտակուց և 1 ճ/գ եգիպտացորենի ալյուր: Մածուկը քսեք մաշկին և թողեք չորանա: Լվացեք տաք ջրով:
3. Կաթ և քրքում
Խառնեք մի պտղունց քրքում և 2 ճ/գ տաք կաթ: Քսեք մաշկին: 2-3 րոպե անց լվացեք:
loading...