1. Աշխարհը բաղկացած է անբաններից, ովքեր ցանկանում են գումար ունենալ առանց աշխատելու, և հիմարներից, ովքեր պատրաստ են աշխատել առանց հարստանալու:
     
  2. Պարը հորիզոնական ցանկության ուղղահայաց արտահայտումն է:
     
  3. Ատելությունը վախկոտի վրեժն է իր ապրած վախի համար:
     
  4. Իդեալական ամուսինը նա է, ով ով կարծում է, որ իր կինն իդեալական է:
     
  5. Ունակ լինել դիմանալ միայնությանն ու դրանից հաճույք ստանալ մեծագույն պարգև է:
     
  6. Անկեղծ լինելը վտանգավոր չէ, հատկապես եթե դուք, դրան գումարած, հիմար եք:
     
  7. Երբեմն հարկավոր է մարդկանց ծիծաղեցնել, որպեսզի նրանք հետ կանգնեն ձեզ կախաղան հանելու իրենց որոշումից:
     
  8. Մերձավորի հանդեպ գործած ամենամեծ մեղքն ատելությունը չէ, այլ անտարբերությունը. ահա անմարդկայնության գագաթնակետը:
     
  9. Կանայք միշտ միանգամից գուշակում են, թե ում հետ ենք մենք ուզում իրենց դավաճանել, հաճախ անգամ շատ ավելի շուտ, քան դա մեր մտքով անցնում է:
     
  10. Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է նրանց հաճախ խեղդամահ են անում, սակայն հազվադեպ են լքում:
     
  11. Ալկոհոլն անեսթեզիա է, որն օգնում է դիմանալ ‹‹կյանք›› կոչվող վիրահատությանը:
     
  12. Մարդիկ, ովքեր չեն տիրապետում իրականության օբյեկտիվ ընկալման ունակությանը, այն ցինիզմ են անվանում:
     
  13. Նա, ով գիտի ինչ անել, անում է, ով չգիտի, սովորեցնում է:
     
  14. Փորձեք ստանալ այն, ինչ սիրում եք, հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն, ինչ կստանաք:
     
  15. Մարդն աղյուս է. այրվելով ամրանում է:
     
  16. Համբավը դիմակ է, որը մարդը ստիպված կրում է, ինչպես, օրինակ, տաբատը կամ էլ վերարկուն:
     
  17. Մարդ, ով ոչնչի չի հավատում, ամեն բանից վախենում է:
     
  18. Բնությունը չի հանդուրժում դատարկություն. այնտեղ, որտեղ մարդիկ չեն իմանում իրականությունը, սկսում են այդ բացն իրենց ենթադրություններով լցնել:
loading...