Կինը հանդիպելով սիրած տղամարդու հետ, երազում է հարսանիքի և երեխաների մասին: Տղամարդը, կնոջ հետ հանդիպման գնալով, չի կառուցում նման գլոբալ պլաններ: Բայց հարաբերությունները պետք է ունենան զարգացում, հետևաբարնրանցից մեկը պետք է առաջինն առաջարկություն անի: Բնականաբար, ցանկալի է, որպեսզի այն լինի տղամարդը:
Եթե կինը համոզված է իր սիրած էակի վրա այնքանով, որ պատկերացնում է որպես իր ապագա ամուսին, բայց, ցավոք նա չի շտապում ընտանիք կազմել, կնոջն անհրաժեշտ է ինքնուրույն լուծել խնդիրը:
Հնարքներից մեկը կնոջ կողմից սիրո խոստովանություն անելն է և հայտարարելը, որ կյանքի մնացած տարիները ցանկանում է անցկացնել տվյալ տղամարդու հետ: Եթե հայացքները համընկնում են, ապա հնարավոր է, որ այդ երկարաշունչ ճառից հետո կհաջորդի ամուսնության առաջարկությունը:
Կարելի է ներկայացնել սիրած տղամարդուն վերջնագիր, բայց այդ դեպքում պետք է գնաք մինչև վերջ: Եթե պայմանը չկատարի, ապա դուք պետք է խզեք ձեր կապերը այդ տղամարդու հետ:
Հոգեբանները խորհուրդ են տալիս, որ եթե երկու տարվա հարաբերություններից հետո չեք ամուսնանում, հետևաբար անհրաժեշտ է բաժանվել:
Տղամարդկանց հիմնականում վախեցնում է կանանց ամուսնանալու ուժգին ցանկությունը: Բայց եթե թաքցնեք իրական մտադրությունները, ապա հնարավոր է, որ մեկ օր միայնակ մնաք: Տղամարդկանց պետք է պատմեք կյանքի նկատմամբ ձեր հայացքների մասին, իսկ ընտանիք, երեխաներ ունենալու ցանկությունները չպետք է անհանգստացնող լինեն:
Տղամարդիկ չեն հասկանում ակնարկները: Դրա համար կարիք չկա անորոշ ձևով խոսել, օրինակ. «Ինչպե՞ս ես պատկերացնում մեր հարաբերություններն ապագայում»:
Ձեր մտքերը և հարցերը պետք է կոնկրետ ձևով ձևակերպված լինեն, օրինակ` «Ի՞նչ կանես, որպեսզի մեր հարաբերությունները զարգանան»: Եթե տղամարդը չի հասունացել ամուսնության համար, ապա նա կխուսափի պատասխանել և առաջին և երկրորդ դեպքում
Լրջորեն մտադրված տղամարդը ստիպված կլինի պատասխանել կոնկրետ ձևակերպված հարցին: Տղամարդուն տեղեկացրեք այն բոլոր փաստարկները, որոնք ի օգուտ ընտանիքի ստեղծմանն են ծառայում:
Նյութի աղբյուր՝ http://www.wedding.am/arajarkamusnutyan