Ամռանը մնաց մեկ ամիս: Շուտով բոլորս շտապելու ենք հավաքել ճամպրուկները և գնալ հանգստանալու: Շատերի համար ճամպրուկ դասավորելն իսկական մղձավանջ է:
BlogNews-ը ձեզ է ներկայացնում ճամպրուկ դասավորելու 10 հիանալի հնարք:
1. Մի ծալեք ձեր հագուստը, պտտեցրեք այն
Այսպես անգամ փոքրիկ ճամպրուկում դուք կկարողանաք տեղավորել 3 շորտ, 3 ջինս, 1 կիսաշրջազգեստ, 2 լողազգեստ, 10 շապիկ, 5 վերնաշապիկ և 4 զգեստ:
2. Օգտագործեք վակուումային տոպրակներ
Վակուումային տոպրակները հիանալի են երեխաների պարագաները և նեքնազգեստը տեղավորելու համար: Դրանք ձեզ հատկապես պետք կգան վերադառնալիս կեղտոտ հագուստն առանձին տեղավորելու համար:
3. Օգտվեք «բուրգ»-ի սկզբունքից
Սկզբում տեղավորեք կոշիկները, ապա փռեք (մի՛ պտտեք կամ ծալեք) մեծ հագուստները, դրանց վրա արդեն տեղավորեք պտտած հագուստը: Ամենավերևում տեղավորեք կոսմետիկայի պարագաներ, աքսեսուարներ, փխրուն իրեր:
4. Ասեք «ոչ» անձրևանոցին
Եթե ձեր անձրևանոցը շատ մեծ է, փոխարինեք այն կամ փոքր, ճանապարհորդական անձրևանոցով կամ էլ գնեք անջրանցիկ վերարկու:
5. Գնեք ճանապարհորդական չափսի կոսմետիկա
Հանգստանալու գնալիս կարիք չկա գնելու մեծ տարաներով կոսմետիկա: Խորհուրդ է տրվում նախապատվությունը տալ փոքր տարաներով կոսմետիկային, ինչը կօգնի ձեզ տարածք խնայել:
6. Ճիշտ կերպ դասավորեք մանր-մունր իրերը
Փոքր իրերը, օրինակ՝ գուլպաները, կարելի է տեղավորել կոշիկների մեջ, ակնոցները տեղավորել ձեր ձեռքի պայուսակում կամ ճամպրուկի գրպաններից մեկում, իսկ աքսեսուարները կարող են տեղ գտնել դեղահաբերի տուփիկում:
7. Օգտագործեք վերարկուների կախիչներ
Դասական հագուստի պարագայում, որը նաև ճմրթվող է, պտտեցնելը տարբերակ չէ: Այստեղ ձեզ օգնության կգան վերարկուների կախիչները, որոնք կապահովեն ձեր հագուստի անվնաս տեղ հասնելը:
8. Վերցրեք այնքան դեղամիջոց, որքան որ բավարար է
Իմաստ չկա դեղահաբերի ողջ տուփը տանելու: Վերցրեք միայն ամենաանհրաժեշտը:
9. Ազատ տարածություններ մի թողեք
Դուք հավանաբար կցանկանաք ազատ տարածություններ թողնել, որպեսզի ձեզ հետ սուվինիրներ բերեք, սակայն այդ ազատ տարածությունների պատճառով ձեր հագուստը կճմրթվի: Փորձեք լցնել ազատ տարածքները մանր-մունր իրերով կամ էլ ճմրթած թղթով:
10. Վերցրեք միայն այն, ինչն իսկապես անհրաժեշտ է
Ճանապարհ ընկնելիս հնարավորինս ադեկվատ մոտեցում ցուցաբերեք և մի՛ վերցրեք այնպիսի բաներ, որ պետք չեն գալու կամ էլ այնպիսի բաներ, որ կարող եք հենց այնտեղից գնել:
Ստորև պատկերված է ևս մի քանի կարճ և օգտակար խորհուրդ
Նյութի աղբյուր՝ Blognews