Խոյ: Այսօր կփորձեք ապացուցել ձեր սիրելիին, որ դուք կարող եք միայնակ էլ լուծել ձեր խնդիրները, սակայն դա կարող է վեճի պատճառ դառնալ: Եթե զույգ չունեք, ապա այսօր հնարավորինս ազատ ու անկաշկանդ պետք է լինեք:
Ցուլ: Այսօր հագեցած օր կունենաք: Երկրորդ կեսի հետ լավ հարաբերություններ կունենաք ու կիրականացնեք համատեղ ծրագրերը: Եթե դեռ չեք գտել ձեր երկրորդ կեսին, ապա այսօր հետաքրքիր հանդիպում կունենաք:
Երկվորյակ: Այսօր շատ նյարդային կլինեք և դա կազդի ձեր հարաբերությունների վրա: Հնարավոր է, որ խոշոր վեճ ունենաք: Եթե զույգ չունեք, ապա հոգեբանական վիճակը ևս կխանգարի ձեզ ու չեք կարողանա նոր ծանոթություններ հաստատել:
Խեցգետին: Այսօր անձնական կյանքում հետաքրքիր փոփոխություններ կլինեն: Ձեր երկրորդ կեսը կհասկանա, որ շատ հաջողակ է, քանի որ ձեզ է հանդիպել, իսկ եթե զույգ չունեք, ապա այսօր կկարողանաք գտնել նրան:
Առյուծ: Այսօր պետք է երկրորդ կեսի հետ քննարկեք ձեր խնդիրներն ու փորձեք համատեղ լուծում գտնել: Դա ավելի կմտերմացնի ձեզ: Եթե երկրորդ կես չունեք, ապա այսօր առանձնակի փոփոխություններ չեն լինի:
Կույս: Այսօր սիրով ու ներդաշնակությամբ լցված օր կունենաք: Երկրորդ կեսի հետ հարաբերությունները կատարյալ կլինեն: Եթե զույգ չունեք, ապա այսօր մեծ է հավանականությունը, որ ինչ-որ մեկը կգրավի ձեր սիրտը:
Կշեռք: Այսօր կհասկանաք, որ ամուսնականը կյանքը չափազանց հետաքրքիր է: Միմյանց նորովի բացահայտելու հիանալի հնարավորություն կունենաք: Եթե զույգ չունեք, ապա այսօր ամեն բան կանեք, որպեսզի գտնեք նրան:
Կարիճ: Եթե զույգ ունեք, ապա այսօր պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձնեք նրան: Փորձեք անել այն ամենը, ինչ նրան դուր է գալիս: Եթե զույգ չունեք, ապա այսօր պետք է խուսափել ցանկացած տեսակի ծանոթություններից:
Աղեղնավոր: Այսօր հատուկ կապ կզգաք ձեր ու ձեր երկրորդ կեսի միջև, որն ավելի շատ կամրացնի ձեր հարաբերությունները: Եթե զույգ չունեք, ապա այսօր ընկերներն ամեն ինչ կանեն, որպեսզի հանդիպեք ինչ-որ մեկի հետ:
Այծեղջյուր: Այսօր կրքոտ ու հետաքրքիր օր կունենաք: Ձեր երկրորդ կեսը հաճելիորեն կզարմացնի ձեզ: Եթե զույգ չունեք, ապա այսօր ոչ պակաս հետաքրքիր օր կունենաք: Օրվա վերջում անակնկալ է սպասվում:
Ջրհոս: Այսօր չափազանց խանդոտ կլինեք և դա կարող է խնդիրների պատճառ դառնալ: Օրվա ընթացքում փորձեք հնարավորինս հավասարակշռված լինել: Եթե դեռ զույգ չունեք, ապա այսօր հնարավոր է, որ ինչ-որ մեկի հետ ծանոթանաք:
Ձկներ։ Այսօր դրական հարաբերություններ կունենաք ձեր երկրորդ կեսի հետ, սակայն դրանք չեն գոհացնի ձեզ: Դուք ցանկանում եք ավելի հետաքրքիր հարաբերություններ ունենալ, իսկ ձեր ընտրյալին ներկա իրավիճակն էլ է դուր գալիս: Հնարավոր է, որ փոքրիկ վեճ ունենաք: Եթե զույգ չունեք, ապա այսօր նոր բացահայտումներ կանեք ու, հնարավոր է, որ սիրահարվեք: