Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը կարծում է, որ 35 տարեկանից հետո կյանքը վերաիմաստավորվում է: Նա այդ թեմայով գրառում է կատարել ինստագրամում եւ ֆեյսբուքում: Հաղորդավարուհին ընդգծել է, որ այդ տարիքից հետո կյանքը սկսում ես այլ կերպ ընկալել:
«35-ում նոր հաշտվում ես ինքդ քեզ հետ ու սկսում Ապրել։ Տպավորություն է, որ կյանքս սկսել եմ զրոյից, մաքուր էջից. ուզում եմ լցնել այդ «էջը» սիրով, հոգատարությամբ, ներելու ու երջանիկ լինելու կարողությամբ՝ նաեւ ինքս իմ նկատմամբ»,- գրել է նա:
Այս գրառումից հետո երգչուհի Սոնա Շահգելդյանը ֆեյսբուքում նրան ամուսնացնելու պատրաստակամություն է հայտնել:
«Նազենի ջան, վերջը ես եմ քեզ ամուսնացնելու հենց այս տարի: Շատ լուրջ եմ ասում, եւ դու արժանի ես ամենալավին, թող մի քանիսը պայթեն»,- գրել է նա Նազենի Հովհաննիսյանի գրառման մեկնաբանություններում:
Մյուս մեկնաբանություններից երեւում է, որ Սոնա Շահգելդյանի ցանկությունը շատ է զվարճացրել Նազենիի ընկերներին: