Խոյ: Այսօր պետք է շատ զգույշ լինեք: Ամեն բան իրականում այնպես չէ, ինչպես դուք եք կարծում: Հնարավոր է, որ ձեր կողքին այնպիսի մարդիկ են, որոնք իրականում ցանկանում են վնասել ձեզ, սակայն ընկերներ են ձևանում:
Ցուլ: Այսօր պետք է ինչ-որ լուրջ որոշում կայացնեք, սակայն չեք կարողանում կողմնորոշվել: Փորձեք դադար վերցնել ու մտածել: Սառը դատեք և միայն այդ դեպքում կկարողանաք ճիշտ որոշում կայացնել:
Երկվորյակ: Այսօր պետք է հնարավորինս քիչ գումար վատնեք: Ապագայում որոշ խնդիրներ եք ունենալու, որոնց լուծման համար կարող է գումար պետք գալ: Հաշվի առեք, որ ոչ միշտ են ցանկություններն անհրաժեշտության հետ hամընկնում:
Խեցգետին: Այսօր կկարողանաք նոր մարդկանց հետ ծանոթանալ: Ձեր վառ անհատականության շնորհիվ լավ տպավորություն կթողնեք մարդկանց վրա, ինչն էլ կօգնի ավելի ինքնավստահ զգալ:
Առյուծ: Այսօր էներգիայով լեցուն կլինեք: Փորձեք ինչ-որ կերպ օգտագործել այն: Այս օրը հարմար է նոր ձեռքբերումներ ու ծանոթություններ ունենալու համար: Ձեռքերը ծալած մի նստեք, այսօր ինչ-որ օգտակար գործով զբաղվեք:
Կույս: Այսօր պետք է հնարավորինս պարզ խոսեք, քանի որ մարդիկ կարող են ձեզ սխալ հասկանալ: Ասեք այն, ինչ մտածում եք, սակայն հաշվի առեք, որ ձեր մտքերն ոչ միշտ են համապատասխանում այլ մարդկանց կարծիքի հետ:
Կշեռք: Այսօր զգացմունքային կլինեք: Հնարավոր է, որ ցանկություն առաջանա խոսել ինչ-որ մեկի հետ, սակայն ոչ ոք ձեր կողքին չլինի: Տրամադրություն գցելու կարիք չկա, պարզապես զանգահարեք ինչ-որ մեկին ու պատմեք այն ամենն, ինչ ցանկանում եք: Մտերիմները միշտ կլսեն ու կաջակցեն ձեզ:
Կարիճ: Այսօր օրն անցկացրեք այնպես, ինչպես ցանկանում եք: Մի մտածեք մարդկանց կարծիքի ու ցանկությունների մասին: Արեք այն, ինչի մասին երազում եք և հաճույք ստացեք այս օրից:
Աղեղնավոր: Այսօր մանր խնդիրներ կունենաք, որոնք ամեն կերպ կխանգարեն ձեզ: Փորձեք որքան հնարավոր է արագ լուծել դրանք, քանի որ օրվա վերջում կարևոր աշխատանք կառաջանա:
Այծեղջյուր: Այսօր այնպիսի տպավորություններ կստանաք, որոնք դեռ երկար չեք կարողանա մոռանալ: Օրվա վերջում հագեցած ու հանգիստ կլինեք, քանի որ այսօր բավականին արդյունավետ ու օգտակար օր կլինի:
Ջրհոս: Այսօր շատ ավելի սրամիտ կլինեք, քան երբևէ: Հենց դրա շնորհիվ էլ կկարողանաք գրավել մարդկանց ուշադրությունն ու հիանալի օր անցկացնել: Այսօր փորձեք հանգստանալ, իսկ երեկոյան ընկերների հետ հանդիպել:
Ձկներ։ Այսօր շատ ուշադիր կլինեք և ոչ ոք չի կարողանա խաբել ձեզ: Կնկատեք բոլոր մանրուքներն ու թույլ չեք տա, որ ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ: Օրվա վերջում հաճելի հանդիպում կունենաք: