Խոյ:       Այսօր ինչ-որ մեկը ձեզ գաղտնիք կվստահի, որն ամեն գնով պետք  է պահեք։ Գաղտնիքը բացահայտելն որպես դավաճանություն կընկալվի։ Օրվա վերջում անսպասելի հանդիպում կունենաք ու հաճելի երեկո կվայելեք։

 

Ցուլ:           Այսօր շատ պահանջկոտ կլինեք, սակայն դա կարող է վատ հետևանքներ ունենալ ձեզ համար։ Խիստ պահանջկոտ կլինեք նաև սեփական անձի նկատմամբ և դրա հետևանքով փոքրիկ խնդիրներ կունենաք։ Այսօր փորձեք ավելի հանգիստ ու հանդուրժող լինել։

 

Երկվորյակ:     Այսօր  շատ կարևոր փաստերի հետ եք գործ ունենալու, այնպես որ պետք է շատ ուշադիր լինեք։ Սխալ թույլ տալը կարող է չափազանց վատ հետևանքներ ունենալ ձեզ համար, այնպես որ աշխատեք չսխալվել։ Օրվա վերջում այնպիսի նորություն կլսեք, որը կփոխի ձեր կյանքը։

 

Խեցգետին:     Այսօր պետք  է փորձեք զսպել ձեր զգացմունքները, քանի որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Եթե այսօր շատ աշխատեք, ապա ապագայում կայուն ու հանգիստ կյանք կունենաք, այնպես որ, ձեռքերը ծալած մի նստեք։

 

Առյուծ:     Այսօր փորձեք ձեր բացասական էմոցիաներն ոչ ոքի վրա չարտահայտել։ Դա կարող է բացասական ազդեցություն ունենալ ձեր ու ձեր մտերիմների վրա։ Օրվա ընթացքում հանգստություն պահպանեք ու հեռու մնացեք վեճերից։

 

Կույս:      Այսօր պետք է ցույց տաք ձեր մտերիմներին, որ առանձնահատուկ վերաբերմունք ունեք նրանց նկատմամբ։ Նրանք ունեն այդ ամենի կարիքն ու ձեր ուշադրության պակասը։ Փորձեք օրն ընտանիքի անդամների ու բարեկամների հետ անցկացնել։


Կշեռք:       Այսօր չափազանց գրավիչ կլինեք։ Օրվա ընթացքում բոլորի ուշադրության կենտրոնում կլինեք ու կկարողանաք անել այն, ինչ ցանկանում եք։ Մարդիկ կհիանան ձեզնով ու կլսեն ձեր ամեն բառը, սակայն պետք չէ չարաշահել նրանց բարությունն ու օգտվել դրանից։ 

 

Կարիճ:        Այսօր հատուկ ուշադրություն դարձրեք մանրուքներին։ Դրանք շատ կարևոր են, քանի որ այսօր կարևոր որոշումներ կայացնելու օր է։ Փորձեք չլարվել, ամեն բան հարթ կանցնի։ Օրվա վերջում կկարողանաք տոնել հաղթանակն ընկերների ու բարեկամների հետ։

 

Աղեղնավոր:     Այսօր հիանալի նորություններ կստանաք, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Օրվա ընթացքում միայն դրական երևույթների կբախվեք ու ոչինչ չի կարողանա փչացնել ձեր օրը։ 

 

Այծեղջյուր:         Այսօր պետք է ևս մեկ անգամ հաշվարկեք ձեր բյուջեն։ Իրականում այն այնքան էլ մեծ չէ, որքան դուք եք մտածում։ Կրճատեք ձեր ծախսերը, հակառակ դեպքում չեք կարողանա որոշ շատ կարևոր գործեր ավարտին հասցնել։

 

Ջրհոս:       Այսօր շատ մեջ ձեռքբերում կունենաք։ Հնարավոր է, որ առաջին հայացքից չնկատեք դա, սակայն հետո կհասկանաք։ Օրը շատ դրական կլինի։ Օրվա վերջում կիսեք ձեր տպավորությունները մտերիմների հետ։

 

Ձկներ։      Այսօր շատ զբաղված կլինեք։ Օրվա ընթացքում բազմաթիվ գործեր կառաջանան, որոնք լուծելու համար ձեր օգնություն պետք կգա։ Մի ամաչեք ու դիմեք ինչ-որ մեկին։ Օրվա վերջում հաճելի հոգնածություն ու բավարարվածություն կզգաք։

loading...