Սիրով տրամադրենք որոշ խորհորդներ ծխելը թողնել ցանկացողների համար:
1. Օրացույցում նշեք այն օրը, երբ որոշել եք թողնել ծխելը: Նշեք նաև դրան հաջորդող 14-րդ օրը: 14 օր անց դուք դադարած կլինեք ծխել:
2. Մոտիվացրու ինքդ քեզ: Ցուցակ կազմիր, որը քեզ կհամոզի թողնել ծխելը՝ նվազագույն վնաս առողջությանը, գումարների խնայում:
3. Առաջին շաբաթվա ընթացքում, մինչև նոր կենսակերպին սովորելը, կարելի է ծխել: Սակայն այս դեպքում պարտադիր հաշվեք, թե քանի ծխախոտ եք ծխել:
4. Փորձեք գտնել մարդկանց, ովքեր կաջակցեն ձեզ:
5. Ցանկացած օր քչացրեք ծխախոտի քանակը: Ծխեք վերջին տուփը և այլևս ծխախոտ մի գնեք:
6. Հանգստացրեք ձեզ այն մտքով, որ տանջանքները շուտով կավարտվեն: Ծխախոտի փոխարեն՝ փորձեք հետաքրքիր այլ տարբերակներ:
7. Եթե ցանկանում եք ծխել, ապա այն փոխարինեք խնձորով: Կարող եք որպես այլընտրանք՝ ընտրել կոնֆետները:
8. Եթե մի քանի օր շարունակ չեք ծխել, ձեզ որևէ բանով խրախուսեք:
9. Հրաժարվեք, երբ ձեզ առաջարկում են ծխել:
10. Ճաշացանկում ավելացրեք համեմունքներ: Կիտրոնով թեյը ձեզ կարող է օգնել այն ժամանակ, երբ ցանկանում եք ծխել:
11. Զբոսնեք մաքուր օդին:
12. Ֆիզիկական վարժություններ կատարեք, պարեք ռիթմիկ երաժշտության տակ: