11 կիլոգրամանոց մուտանտ առնետ է հայտնաբերվել Լոնդոնում, մանկական խաղահրապարակներից մեկում։ Շուրջ մեկ ու կես մետրանոց ու 11 կիլոգրամանոց կրոծողին գտել է գազային ինժեներ Թոնի Սմիթը, որը աշխատանքներ էր կատարում Լոնդոնի կենտրոնում՝ բազմաբնակարան շենքում։

 


Առնետը սատկած-ընկած է եղել Լոնդոնի հյուսիսի Հաքնի-Դաունս շրջանի մանկական խաղահրապարակներից մեկում։ Պարզվում է՝ նման առնետները բացառություն չեն Լոնդոնում, ու բրիտանական մայրաքաղաքի շատ փողոցներում թույն են տեղադրում դրանց դեմ։ Հարց է, թե ինչքան թույն անհրաժեշտ կլինի նման խոշոր կենդանուն սատկացնելու համար։

loading...