Կանադացի Բրեդ և Ջանեսսա ՄըքՔիլենս նորաթուխ ամուսինները, որոնք, ինչպես հետագայում խոստովանեցին, պարզապես պաշտում են գյուղական կյանքն ու հենց դրա համար էլ որոշել էին իրենց հարսանիքի օրը հարազատ ագարակի հետնապատկերում լուսանկարների շարք անել, չգիտեին՝ ինչ անակնկալ է իրենց սպասում։
Լուսանկարները նայելիս դրանցից մեկն այնքան էլ ռոմանտիկ չթվաց, որքան կուզեին նորապսակները։ Լուսանկարում երջանիկ զույգը գրկախառնված ու շունչը պահած՝ նայում է լուսանկարչին՝ չնկատելով, որ իրենց հարսանեկան լուսանկարի հետնապատկերում խոշոր եղջերավորները, որոնց նույնպես խորթ չեն սիրային զեղումները, օրը ցերեկով, հարսանքավորների աչքի առաջ անպարկեշտ գործողություններով են զբաղված և պատմական լուսանկարում ակամա դարձել են «գլխավոր գործող անձինք»։
Ջանեսսան ավելի ուշ կատակել է, որ չարաբաստիկ լուսանկարից էլ երևում է, որ իրենց հարազատ ագարակում սերը պարզապես ճախրում է օդում։