Կատարյալ մաշկ՝ առանց բորբոքումների։ Ո՞ւմ են դուր գալիս թևատակի մազերը, տհաճ հոտն ու քրտնքահետքերը սպիտակ շորին, վերնաշապիկին ու մետաքսե բլուզներին։
Կանայք լիքը ժամանակ ու փող են ծախսում թևատակերը սափրելու ու էպիլյացիայի համար։ Սակայն դրանք հաճախ ուղեկցվում են բորբոքումներով, վարակով ու նույնիսկ սպիներով։
Ներկայացնենք, թե ինչպես ազատվել թևատակի մազերից՝ առանց սափրելու ու էպիլյացիայի։ Բացի դրանից, ձեր մաշկն առողջ ու հարթ կլինի, քանի որ բոլոր ներքոթվարկյալ բաղադրամասերը 100%-անոց բնական են և հարուստ վիտամիններով ու հակաօքսիդանտներով։
1․ Շաքար և կիտրոնի հյութ
2 ճաշի գդալ կիտրոնի հյութը խառնեք 1 ճաշի գդալ շաքարավազին, քսեք թևատակերին և թողեք 2-3 րոպե։ Այնուհետև մաքրեք տաք ջրում թրջած փափուկ լաթով։
2․ Սպիտակուց և եգիպտացորենի ալյուր
1 ճաշի գդալ ձվի սպիտակուցն ու 1 ճաշի գդալ եգիպտացորենի ալյուրը խառնեք։ Քսեք թևատակերին և թողեք սառչի։ Այնուհետև լվացեք տաք ջրով։
3․ Կաթ և քրքում
Մի պտղունց քրքումը լցրեք 2 ճաշի գդալ կաթի մեջ, և խառնուրդը քսեք թևատակերին։ Թողեք 2-3 րոպե, այնուհետև լվացեք ջրով։