Բրիտանուհի Ջեմի Բիլը 5 տարի առաջ դատական հայց է ներկայացրել 15 տղամարդու դեմ, որոնց մեղադրել է իրեն բռնաբարելու համար։ Ամբաստանյալներից մեկին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման՝ «խմբակային բռնաբարություն» հոդվածով։ Վերջ ի վերջո, սակայն, պարզվեց, որ Ջեմին այդ ամենը հորինել է։ Այժմ նա գտնվում է հետաքննության տակ՝ սուտ վկայություններ տալու մեղադրանքով։
25-ամյա բրիտանուհուն, որի պատմությունը հիշեցնում է Ուլյանովսկի սկանդալային հայտնի բնակչուհի Դիանա Շուրիգինին, քրեական պատասխանատվութան են ենթարկել կեղծ ցուցմունքներ տալու համար։
2012 թվականին նա ոստիկանությանը պատմել է, որ գիշերը բարում հարբել է ու խմբակային բռնաբարության զոհ դարձել։ 15 տղամարդ մեղադրվել են բռնաբարության համար, սակայն 2017-ի հունիսին դատարանը վերանայել է գործը և բոլորին ազատ արձակել։ Ջեմի Բիլը նախօրեին դարձյալ ոստիկանություն է դիմել՝ տղամարդուն մեղադրելով բռնաբարության մեջ, որը չի հաջողվել ապացուցել։
Այդ ժամանակ էլ դատարանը որոշել է վերանայել 5 տարվա վաղեմության գործը։ Թե քանի տարի կտան բրիտանուհուն, հայտնի չէ։ Հոգեբանները նրա մեջ բազմաթիվ բարդույթներ են հայտնաբերել՝ արտաքինի հետ կապված, որոնք էլ կարող էին սուտ ցուցմունքներ տալու պատճառ լինել։