Հյութեղ շուրթերը գեղեցկության չափանիշ են աշխարհի տարբեր մասերում։ Եվ հայտնիների ու աստղերի շրջանում հազվադեպ չեն պլաստիկ վիրաբույժին դիմողները, որ հասնեն կատարելության։


Բայց Ասիայի որոշ մասերում լայն թափ է հավաքում գեղեցկության՝ վերը նշվածին հակառակ նոր միտում․ կանայք դիմում են պլաստիկ վիրաբույժի օգնությանը, որպեսզի կրճատեն կամ փոքրացնեն իրենց շուրթերի ծավալը։ Պրոցեդուրայի համաձայն կրճատվում է վերին շրթունքի մաշկը, որպեսզի այն ավելի բարակ թվա։


Դա նաև նշանակում է, որ արդյունքում «Կուպիդոնի աղեղը» (աղեղանման կորագիծը՝ վերին շթունքի կենտրոնում) ավելի է ընդգծվելու։ Վիրահատությունն ընթանում է տեղային անզգայացմամբ և տևում է 15-30 րոպե։ Կարերը հեռացվում են վիրահատությունից մեկ շաբաթ անց, և երբ այտուցն անցնում է, վիրահատվածը կարող է զմայլվել իր նորովի ժպիտով։

Հետաքրքիր է հետևել, թե ինչպես աշխարհի տարբեր մշակույթներում գեղեցկության չափանիշների լիակատար հակադրություն կարող է լինել։ Բայց հենց նման բազմազանությունն էլ աշխարհը դարձնում է շատ ավելի հետաքրքիր։

loading...