Ձմերուկն ամենաերկար սպասված ու բոլորի սիրելի՝ ամառան անբաժան ուղեկիցն է։ Հաճախ անսխալ հասած ու քաղցր ձմերուկ ընտրելը գրեթե անհնար բան է թվում։ Վաճառքի հանված ձմերուկի բազմազանությունից մարդու գլուխը պարզապես պտտվում է։ Մենք ձեզ հաղորդակից կդարձնենք ամենահամեղ ու հասած ձմերուկներն ընտրելու գաղտնիքը։ Այս խորհուրդներից հետո ձմերուկ ընտրելիս այլևս չեք շվարի։
Եվ այսպես, ինչպե՞ս հասած ու համեղ ձմերուկ ընտրել
Ըստ չափսի
Միանգամից ասենք, որ պետք է զգուշանալ հսկա ձմերուկներից։ Ցավոք, մեր բնակլիմայական պայմանները թույլ չեն տալիս դաշտերում հսկայական չափերի ձմերուկ աճեցնել։ Հետևաբար, մեծ է հավանականությունը, ու նման ձմերուկներն արհեստականորեն «կերակրվել» են մարդու առողջության համար վնասակար քիմիական պարարտանյութերով։
Ըստ դեղին բծերի
Այսպիսի առանձնահատկությունը հասած ձմերուկի հիանալի ցուցանիշ է։ Որքան վառ ու արտահայտիչ է ձմերուկի բծերի դեղնությունը, այնքան քաղցրահամ ու կարմիր է ձեր ընտրած ձմերուկը։
Ըստ սեռական պատկանելության
Քչերը գիտեն, որ ձմերուկ անսխալ ընտրելու համար խրախուսվում է «սեռական խտրականությունը»․ արական սեռի ձմերուկները մեծ են ու մի տեսակ ձգված, իսկ «աղջիկները»՝ համեմատաբար փոքր ու յուրատեսակ տափակացված։ Իգական սեռի ձմերուկներն ավելի քաղցր են։
Ըստ թակոցի
Հասած պտուղը թխկթխկացնելիս հաճախ թնդյուն է արձակում։ Հասածությունը ստուգելու համար կարելի է նաև երկու կողմից ձեռքերով սեղմել ձմերուկը․ եթե ճրթճրթում է, ուրեմն արդեն հասել է ու պատրաստ է վաճառքի։
Ըստ հոտի
Ձմերուկի կճեպը պիտի վառ արտահայտված թարմ բույր արձակի։ Եթե ընդհանրապես չի բուրում, ուրեմն նման ձմերուկը բնական ճանապարհով չի աճեցվել։
Ըստ պոչի
Դեղին չորուկ պոչը ձմերուկի հասունության հիանալի ցուցանիշ է։ Եվ հակառակը՝ կանաչ պոչը վկայում է, որ ձմերուկը շտապել են հողից քաղել։